Loading...

Articles

Վթար

ARM
Spokesperson:
ARM
12:11, Monday, 16 September, 2013
     Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.28-ին ահազանգ է ստացվել, որ Վայքի ոլորաններում «Կիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
     Պարզվել է, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում «Կիա» մակնիշի 111NS26 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ ՌԴ քաղաքացի' 1964թ. ծնված Ա. Բ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Վայք քաղաքի ԲԿ:
     Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
     Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենայի մարտկոցը:
     Դեպքի վայրում են գտնվել ՃՈ և «1-03» ծառայությունների աշխատակիցները:
Source: Վթար
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4852 | 0 | 0
Facebook