Loading...

Articles

Նարեկ Մակարյանը առաջիկայում հանդես կգա արտասահմանցի երգչուհու հետ դուետով

57 hg
Author:
57 hg
15:29, Monday, 26 May, 2014
     Երգիչ Նարեկ Մակարյանը առաջիկայում դուետով հանդես կգա արտասահմանյան երգչուհիներից մեկի հետ: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց Նարեկը: «Բավականին բարդ աշխատանքներ են տարվում, ամբողջովին նոր պրոդուկտ ենք ներկայացնելու հանդիսատեսին, երգի գործիքավորումն արվում է արտասահմանում, տեսահոլովակն էլ լինելու է անհամեմատ լավը», -մեզ հետ զրույցում իր ուրախությամբ կիսվեց երգիչը՝ հավելելով, որ այդ համագործակցությունը շատ լավ անակնկալ կլինի իր երկրպագուների համար: Նրա խոսքով՝ ինքն առաջիկայում պատրաստում է եւս մեկ հետաքրքիր անակնկալ, որի իրականացման հարցում երգչին կօգնեն հենց երկրպագուները: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ Նարեկ Մակարյանը դեռևս չմանրամասնեց: Երգիչը նաև տեղեկացրեց, որ շուտով հանրությանը հասանելի կլինի «Երազանքի գրկում» երգի ռեմիքս տարբերակը: http://life.panorama.am/
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4467 | 0 | 0
Facebook