Loading...

Articles

Կաբաևան Պուտինին

20:09, Wednesday, 21 May, 2014
     Նախկին սպորտսմենուհի, այժմ պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան չի ամաչում Պուտինի վարած քաղաքականության համար, այս մասին նա հայտնել է Սոբեսեդնիկ պարբերականին: Իր խոսքով նա շարունակում է ակտիվ պաշտպանել Պուտինի քաղաքականությունը:
     -Ոմանց նախագահը դուր է գալիս, ոմանց՝ ոչ, դա նորմալ է, սակայն փաստ է, որ Պուտինի քաղաքակությանը հարում է բնակչության զգալի մեծամասնությունը, -ասել է Կաբաևան, - մարդիկ տեսնում են, որ երկրում բարեփոխություններ են տեղի ունենում, Պուտինի ձայնն ամրապնդվում է միջազգային արենաներում: Սպորտը բարձր մակարդակի է հասել, տեսեք, ինչ շքեղ Օլիմպիադա ունեցանք: Տասը տարի առաջ, եթե Ղրիմի հետ կապված նմանատիպ հարցեր լինեին, դժվար մենք կարողանայինք ինչ-որ բան անել: Իսկ հիմա ես չեմ ամաչում իմ երկրի համար, - ասել է նախկին սպորտսմենուհին:
     Ինչպես շատ ռուսաստանցիներ, ես քվեարկել եմ Պուտինի օգտին, և ժամանակը ցույց է տվել, որ մենք ճիշտ ընտրություն ենք կատարել, - ավելացրել է նա:
     Նշենք, որ ավելի վաղ Կաբաևան իր և նախագահի սիրավեպը որակել էր բամբասանքներ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3317 | 0 | 0
Facebook