Loading...

Articles

ԱԺ պատգամավորը սնանկ է ճանաչվել

18:29, Tuesday, 06 May, 2014
     ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Անդրուշի Ախոյանը սնանկ է ճանաչվել, հրավիրված է պարտատերերի ժողով: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 30.05.2014թ., ժամը 11: 00-ին, դատարանի շենքում` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում/: Այս մասին տեղեկանում ենք azdarar.am պաշտոնական կայքէջից, որտեղ մասնավորապես ասվում է` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2014թ. վճռով Արագած Անդրուշի Ախոյանը ճանաչվել է սնանկ: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 05.03.2014թ.:
     Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.03.2014թ. որոշմամբ Արագած Անդրուշի Ախոյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Աղասի Արսենյանը:
     Գուցե որոշեք լուրը գնահատել «Մի բուռ ծիծաղ» շարքից, քանի որ պրն. Ախոյանի նույնիսկ աշխատասենյակ մտնելիս այն տպավորությունն ես ստանում, ասես ինչ որ անտիկ իրերի թանգարանում ես գտնվում: Ինչևէ եթե նա ձեր պարտապանների ցուցակում է, ապա հիշեցնեք ևս մեկ անգամ, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 30.05.2014թ., ժամը 11: 00-ին, դատարանի շենքում` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում/:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3408 | 0 | 0
Facebook