Loading...

Articles

Ես այդ հարբածներից ինձ եմ պաշտպանել

14:59, Tuesday, 22 April, 2014
     Նախորդ գիշերը Մոսկվայի մետրոյի վագոններից մեկում Մակարով ատրճանակով կրակել է մի խումբ երիտասարդների վրա, ովքեր Մոսկվայի Պարկ Պոբեդի մետրոյի կայարանից ուղևորվում էին Կրոպոտկինսկայա կայարանը: Ազգությամբ չեչեն Ահմեդ Բատաևը իր գործողությունները որակում է որպես ինքնապաշտպանություն, քանի որ ոչ ադեկվատ, հարբած վիճակում գտնվող երիտասարդները աղմկում էին վագոնում, իսկ ինքը նրանց կարգի է հրավիրել: «Ես նրանց սպանել ընդհանրապես չէի ուզում, նույնիսկ չգիտեմ ուր եմ կրակել, կարծեմ 4-5 անգամ եմ կրակել, որ վախեցնեմ, կամ գուցե երկու, ես պաշտպանվել եմ, կարծեմ ոտքերին եմ կրակել», - անկեղծանում է Բատաևը, իսկ հարցին, թե իրեն մեղավոր ճանաչում է թե ոչ, մեջբերում է 51-րդ հոդվածը:
     Նշենք, որ մի քանի արձակված կրակոցներից տուժել է հատկապես 26-ամյա Վիտալի Կ.-ն` գլխի կրակոցից: Երկու վիրավորներ կան:
     27-ամյա Ա.Բատաևին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են անմիջապես մետրոյից դուրս գալիս: Իսկ նրա խոսքերն այն մասին, որ խումբը հարբած է եղել, իրականությանը չի համապատասխանում, քանի որ համապատասխան անալիզները ցույց են տվել, որ խմբի անդամների արյան մեջ ալկոհոլ չկա:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3033 | 0 | 0
Facebook