Loading...

Articles

Մոտ 100 ձերբակալվածների համաներում է շնորհվել Զատկի առթիվ

18:04, Saturday, 19 April, 2014
     Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Զատկի առթիվ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին ստորագրել է 95 ձերբակալվածների համաներման մասին հրամանը: Ձերբակալվածները շաբաթ առավոտից արդեն սկսել են լքել քրեակատարողական հիմնարկները: Վրաստանի նախագահին կից համաներման խորհուրդը հավանություն է տվել 100 ձերբակալվածների ազատմանը: Եվս 69 ազատազրկվածներ կլքեն կալանավայրերը տեղական նախարարությունների խորհրդի որոշումով:
     Ընդհանուր առմամբ խորհրդի որոշմանն էին ներկայացվել մոտ 770 դատապարտյալների դիմումներ: Ինպես հայտնում են խորհրդի անդամները, առաջնությունը տրվել է այն դատապարտյալներին, ովքեր գաղութների ադմինիստրացիայի կողմից բնութագրվել են առավել դրական:
     Ավելացնենք, որ 2012-ի հոկտեմբերից Վրաստանում համաներման են արժանացել 2888 դատապարտյալներ, որոնցից 325-ը կանայք են, 46-ը` անչափահասներ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3461 | 0 | 0
Facebook