Loading...

Articles

Ամերիկայի Ձայն Ռադիոկայանը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում

13:37, Thursday, 10 April, 2014
     Ս/թ մարտի 21-ին լրացել է պայմանագիրը, և "Россия сегодня" գործակալության տնօրեն Սերգեյ Կիսիլևը չի երկարացրել այն: ԱՄՆ հեռարձակողների Խորհրդին ուղղված իր նամակում նա շատ հակիրճ պատասխանել է «Մենք չենք պատրաստվում այլևս համագործակցել»: Նրա կարծիքով ռադիոկայանը տաղտկալի է և ինքնաքննադատությամբ չի զբաղվում: Այնպիսի տպավորություն է, որ հեռարձակում են մի այլ մոլորակից, և ամեն դեպքում այնպիսի աշխարհից, որն այևս գոյություն չունի, այսպիսի հայտարարել է Կիսիլևը ՌԻԱ Նովոստի գործակալությանը: «Ամերիկայի Ձայնը» և «Ազատությունը» մեր ռադիոալիքներում որակում եմ որպես սպամ:
     Պետք է նշենք, որ Կիսիլևն ինքը Եվրախորհրդի` Ղրիմի հարցերով սանկցիանների ենթարկվածների ցուցակի 12 ֆիգուրանտներից մեկն էր:
     ԱՄՆ հեռարձակման հարցելով Խորհրդի ղեկավար Ջեֆ Շելն այս քայլը Ռուսաստանի կողմից որակել է որպես խոսքի ազատության սահմանափակում: Ըստ Ռուսաստանի քաղաքական ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի Մոսկվայում «Ամերիկայի Ձայն» -ի հեռարձակումը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է ոչ թե Կիսելևի կողմից, այլ Կրեմլում:
     «Որոշումը քաղաքական է և համահունչ է պուտինյան Ռուսաստանի ընդհանուր զարգացման միտման, այն է՝ տոտալ գրաքննության հաստատումն ու գաղափարախոսության ամրապնդումն է: Ռուսաստանի իշխանությունների կողմից կայացված նման որոշումներին ի պատասխան սակայն «Ամերիկայի Ձայն» -ն ու «Ազատություն» ռադիոկայանը պետք է ամրապնդեն իրենց հեռարձակումը Ռուսաստանի ինտերնետային տարածքում», - «Ամերիկայի Ձայն» -ին տված հարցազրույցում ասել է Բորիս Նեմցովը:
     «Ամերիկայի Ձայնը» Ռուսաստանում եթեր է հեռարձակվում շատ վաղուց, նույնիսկ Ստալինի ժանակաշրջանից, 1947-ից, սառը պատերազմի տարիներին դեռևս այն մեծ ժողովրդականություն է վայելել: Իսկ Սովետական Միությունն իր հերթին ջանքեր չեր խնայում այն խլացնելու, այդ եթերները դադարեցնելու համար, սակայն դա չէր խանգարում շատերին այլ լսել, թեկուզ վատ որակով: 50-ականների կեսերից ռադիոկայանը սկսեց հեռարձակվել Խորհրդային Միության շատ երկրներում, հաղորդումներ տալով նաև ուկրաիներեն, էստոներեն, հայերեն և այլ լեզուներով:
     Ինչևէ ռադիոկայանը կշարունակի իր եթերը օնլայն հարթակում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3484 | 0 | 0
Facebook