Loading...

Articles

ՄՈՆԹԵՆ ԿՌՎԵԼ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ

Թու Մո
Author:
Թու Մո
00:40, Tuesday, 27 November, 2012
ՄՈՆԹԵՆ ԿՌՎԵԼ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ

Նոյեմբերի 25 ին Նարեկացի արվեստի կենտրոնում`FORTE հաշմանդամների գիտամշակութային հասարակական կազմակերպության անդամ, տաղանդավոր երիտասարդների կողմից կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում` նվիրված Մոնթե Մելքոնյանի 55 ամյա տարելիցին:
     Այս հրաշք երիտասարդների կատարմամբ հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ նվիրված մեր Ազգային հերոսներին:
     Միջոցառմանը ներկա էին Արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի երախտավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, «ԱՍԱԼԱ»ի նախկին անդամ, «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմեշյանը, երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը: Նրանք իրենց ելույթներում հիշատակի խոսքեր ասացին նվիրված Մոնթե Մելքոնյանին և ոգևորեցին միջոցառման մասնակից հաշմանդամությաուն ունեցող երիտասարդներին, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայել իրենց ազգասիրությունը արտահայտելու համար:
     Որպես ականատես, հավատացնում եմ ձեզ`նրանցից յուրաքանչյուրի մեջ նստած էր ՄԵԾՆ ՄՈՆԹԵՆ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4824 | 1 | 0
Facebook