Loading...

Articles

Ռուս երիտասարդը կամրջի վրա սիրո խոստովանություն անելիս վայր է ընկել՝ հայտնվելով վերակենդանացման բաժանմունքում

19:07, Monday, 24 March, 2014

ՌԴ Կալինինգրադ քաղաքի կամուրջներից մեկի վրա սիրո խոստովանությունը 25-ամյա երիտասարդի համար վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացմամբ է ավարտվել։


    

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, հայտնի է, որ երիտասարդն իր ընկերուհու՝ 20-ամյա աղջկա հետ վաղ առավոտյան վերադառնալիս է եղել դիսկոտեկից։ Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող սիրահարը փորձել է կամրջի վրա հերոսական մեթոդով իր սերն ապացուցել։


    

Դրա համար նա մագլցել է ճաղավանդակների վրա, սակայն չկարողանալով պահպանել հավասարակշռությունը՝ վայր է ընկել մի քանի մետր բարձրությունից։


    

Արդյունքում երիտասարդը ստացել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ փակ գանգուղեղային վնասվածք։ Այժմ բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3135 | 0 | 0
Facebook