Loading...

Articles

Ո՞րն է մայրցամաքի և աշխարհամասի տարբերությունը

Անի
Author:
Անի
14:12, Friday, 14 February, 2014
     Մարդիկ հաճախ են շփոթում մայրցամաքներն ու աշխարհամասերը, սակայն դրանք աշխրհագրական տարբեր հասկացություններ են։
    

Մայրցամաք, երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի տեսքով։ Մայրցամաքների թիվը 6-ն է։ Դրանք են՝

  • Եվրասիա
  • Աֆրիկա
  • Հյուսիսային Ամերիկա
  • Հարավային Ամերիկա
  • Անտարկտիդա
  • Ավստրալիա։

Աշխարհամաս, ցամաքի տարածքներ, որոնք ընդգրկում են մայցամաքներ կամ նրաց մեծ մասը դրանց շրջապատող կղզիների հետ։

Սովորաբար առանձնացվում են վեց աշխարհամասեր՝

  • Ավստրալիա և Օվկիանիա;
  • Ասիա;
  • Ամերիկա;
  • Անտարկտիդա;
  • Աֆրիկա;
  • Եվրոպա։

Գոյություն ունի տարբերություն «մայրցամաք» և «աշխարհամաս» եզրույթների միջև։ Մայրցամաքների առանձնացումը կատարվում է այլ մայրցամքներից ջրային տարածությամբ անջատումով, իսկ աշխարհամասը ավելի պատմա-մշակութային հասկացություն է։ Օրինակ` Եվրասիա մայրցամաքը բաժանվում է Ասիա և Եվրոպա աշխարհաամսերի։ Աշխարհամասերը բացի մայրցամաքներից ընդգրկում են նաև դրանք շրջապատող կղզիները։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
18124 | 0 | 0
Facebook