Loading...

Articles

Չէ՞ որ հայ ենք...

02:56, Monday, 19 November, 2012
Չէ՞ որ հայ ենք...
     Այսօր սոցիալական կայքերում անհասկանալի ակտիվություն են ցուցաբերում իշխանամետ երիտասարդները և պասիվացել են ընդդիմադիր ակտիվիստները, ովքեր ժամանակին 30 վարկյանանոց հեղափոխություն էին խոստանում:Հիմա նրանք շաբաթվա մեջ 2-3 անգամ հրավիրում են բողոքի ցույցերի և քննադատում իշխանությանը:
     Հիմնական համացանցային պայքարը գնում է ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդների միջև և այդ պայքար-բանավեճերին միանում են տարբեր կուսակցություններ ներկայացնող երիտասարդներ, ինչպես նաև երկրի ապագայով մտահոգ հայեր:
Քաղաքականությունը քաղաքականությունով, բայց առաջին հերթին մենք ՀԱՅ ենք և պետք չէ դա մոռանալ հանուն "նախընտրական քաղաքականության":
     Ես՝ որպես հայ երիտասարդ, կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչներին.
     Հարգել միմյանց, լինել զուսպ իրենց հայտարարությունների մեջ և չանցնել անձնական վիրավորանքների, չէ որ բոլորս էլ ուզում ենք ունենալ բարեկեցիկ և հզոր հայրենիք:

     Հ.Գ. Ինձ արդեն թվում է թե այդ համացանցային "ակտիվիստներից" շատերը առաջնորդվում են «Если делаешь что-то, не делай это бесплатно» կարգախոսով:
    
     "Նոր Սերունդ 2.0" Երիտասարդական Շարժման նախագահ Մ.Գրիգորյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
4328 | 0 | 0
Facebook