Loading...

Articles

խորը վերքերը բուժվելուց հետո թողնում են հավե՜րժ թմրած մի սպի:

22:44, Friday, 17 January, 2014
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Արցունքը ինձնից թաքուն դու՜րս է հոսում, խաղում այտիս վրա,
     Զգում եմ թե ինչպես է կամա՜ց իջնում այտիս վրայով, ինչպես այտերս շոյող մատներդ մի ժամանակ, երբ երազկոտ հայացքով նայում էիր աչքերիս ՝ տեսնելով շա՜տ ավելի հեռուն քան աչքերս են:
     Հիմա մութ սենյակս, լցված լռությունով լսվում է հանգի՜ստ մի հեկեկոց:
     Եվ դուրս եմ անում քեզ իմ սրտից՝ ամեն մեր օրը մի արցուքի կաթիլով:
     Բայց գիտես, սիրելի՛ս, կան օրեր, որ ինչքան էլ արցունք հեղես դուրս չեն գա ներսիցս:
     Այն արդեն ամու՜ր գամվել է հոգուս պատերին:
     Եվ թե հանկարծ մի օր էլ ստացվի դուրս պոկել օրերը այդ,
     Ստացվի հանե՜լ ու նետել,
     Այդ ժամ արդեն պետք կլինի չզգալու տալ նաև նրանից սպի դարձած հոգուս թմրոցը:
     Չէ, որ խորը վերքերը բուժվելուց հետո թողնում են հավե՜րժ թմրած մի սպի:
    
     Աղբյուրը ՝
     https://www.facebook.com/Bazmabovandak
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2749 | 0 | 0
Facebook