Loading...

Articles

Ես մոռացել էի...

,,, ,,,,
Author:
,,, ,,,,
17:16, Friday, 16 November, 2012
Ես մոռացել էի...
     Ես մոռացել էի...
    
     Ես մոռացել էի, թե ով եմ եղել,
     Թե ինչ եմ ուզել ես այս աշխարհից,
     Ես մոռացել էի, որ այս աշխարհում
     Սերը դեր չունի, սերը տեղ չունի
     Մեր փոքրիկ սրտում:
     Ես մոռացել էի, որ այս աշխարհում
     Փողն է իշխողը,
     Եվ նույնիսկ սերը փողով են գնում:
     Ես մոռացել էի, որ այս աշխարհում
     Լավը չեն սիրում
     Վատն է միակը, ամենալավը
     Ես մոռացել էի, որ այս աշխարհում
     Եթե դու վատն ես քեզ շատ են սիրում
     Իսկ եթե լավն ես դու արդեն վատն ես:
     Ես մոռացել էի, որ այս աշխարհում
     Ոչ սերն է ապրում,
     Ոչ ընկերությունը:
     Ես մոռացել էի, որ այս աշխարհում
     Մարդիկ շատ վատն են
     Ու շատ սառնասիրտ:
     Ես մոռացել էի, որ այս կյանքում
     Հենց այս աշխարհն էլ
     Արդեն շատ վատն է:
    
     Հեղինակ`Ալվարդ Հարությունյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3811 | 2 | 0
Facebook