Loading...

Articles

Ամանորը Զոլաքար գյուղի թիվ1 միջնակարգ դպրոցում

18:02, Friday, 27 December, 2013
     Դեկտեմբերի 27-ին Զոլաքար գյուղի թիվ1 միջն. դպրոցի տարրական մեթոդմիավորման կողմից կազմակերպվեց և բարձր մակարդակով անցկացվեց ամանորյա միջոցառումը: Դահլիճը լեփ- լեցուն էր հյուրերով, իսկ գեղեցիկ զարդարված եղևնին էլ ավելի էր կարևորում տոնի խորհուրդը: Միջոցառումը կազմակերպել էին դասվարները և մասնակցում էին միայն տարրական դասարանի աշակերտները: Նրանք հերթականությամբ ներկայացրեցին նոր տարվան նվիրված տոնական հանդեսը և իրենց փայլուն ելույթներով մեծ բավականություն պարգևեցին ներկա հյուրերին: Միջոցառման վերջում երեխաներին հյուր եկան շատ սիրելի ու երկար սպասված Ձմեռ պապն ու Ձյունանուշը, իսկ նրանց բերած նվերները անչափ ուրախություն պատճառեցին փոքրիկներին:
    
    
     Դպրոցի օպերատոր` Սյուզի Հայրապետյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4422 | 0 | 0
Facebook