Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Թամարա Մինասյանը պաշտպանների մեծ բանակ ունի

11:08, Sunday, 11 November, 2012
Թամարա Մինասյանը պաշտպանների մեծ բանակ ունի

Պարզվում է, որ մեր երկրում, ցանկացած անհատի քիչ բան է պետք ճանաչված դառնալու կամ ասեկոսների կիզակետում հայտնվելու համար: Գուցե այդ բացասական կարծքիների տարափը գոտեպնդում է եւ նորանոր գլուխգործոցներով հանդես գալու խթան հաղորդում մեր ոշու բիզնեսի վերջին հայտնություններից մեկին` Թամարիկին: Նրան ամենեւին էլ չի սթափեցնում իր ծիծաղելի կարգավիճակը, այլ ընդհակառակը` երգեցողությանը նոր շունչ հաղորդելու մղումներ է առաջ բերում:

Երբ փորձեցի կարծիքս հայտնել այս չերգչուհու, կամ առհասարակ այդ նախագծի վերաբերյալ, վերջին իմ հոդվածներից մեկում, կարող եք կարդալ, ինձ փորձել էին քննադատել իմ տխրահռչակ կարերա ստեղծելու մեջ եւ կարծիք հայտնել, որ ես պատվեր եմ կատարում: Ուրեմն` փաստեմ, որ առհասարակ ես պատվերներից հեռու եմ, այն էլ նմքն փոքր երեւույթների դեպքում:

Այո, ես իրավացի եմ եւ հանդես եմ գալիս ժողովրդի մեծամասնության անունից: Նա թող երգի միայն իր մերձավորների նեղ շրջանակներում, բայց ոչ ավելին: Ես քամահրանքով եմ վերաբերվում այն բոլոր կարծիքներին, որոնցից սուբյկետիվիզմը ու կողմնակալությունը դեռ հեռվից բուրում է: Գուցե պատվեր դուք եք կատարում, ազգային պարծանք համարելով Շանթ հեռուստաընկերությունը:

Դա միջազգային հայտնի նախագծերից մեկն է, խնդիր չեն տեսնում, սակայն մենք լավ գիտենք, որ ցանկացած պրոեկտի ընդօրինակումը մեզ մոտ ավելի վատ է ստացվում, աղավաղված ու շինծու նմանակմամբ: Մասնակիցներին ձեռք առնելը, նվաստացնելը ամբողջ հանրության առջեւ, կամ քահ քահ ծիծաղելը ժյուրիների կողմից ??? պրոեկտի շրջանակներում է, բայց այդքան??? մոռանում են որ իրենք այդ ամենին մեկ օրում չեն հասել: Ամեն ինչ չափ ու սահման ունի, ամոթ է: Նման երեւույթը շրջանցողները կամ նմա խայտառակությանը ապավինելը կրկնակի ամոթ է: Մեր հասարակությունը մոլորության մեջ է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6918 | 12 | 0
Facebook