Loading...

Articles

Ես ժպտում եմ նույնիսկ այն ժամանակ, երբ արտասվում եմ

Qnarik
Author:
Qnarik
01:22, Tuesday, 17 December, 2013
     Երբեմն զգացմունքներդ կրծում են հոգիդ, արցունքները խեղդում կոկորդդ, բայց դու պարտավոր ես ժպտալ: Այո', պարտավոր ես, քանի որ ընտանիքդ, ընկերներդ ու հարազատ մարդիկ պատրաստ չեն քեզ ընդունելու այնպիսին ինչպիսին դու ես: Նրանց պատկերացումներում դու ուրիշ ես, միշտ ժպտում ես, միշտ սթափեցնում մարդկանց, որ կյանքը կարճ է պիտի ապրես ներկայով, միշտ ուժեղ ես, միշտ ակտիվ..դու պարզապես նրանց թողնում ես քո կյանք` հուսալով, որ կգնահատեն: Ավա~ղ ոչ կամ գուցե գնահատում են իրենց ձևով: Փորձում են անել քեզ հաճելին` հաշվի չառնելով դրա պետկությունը կամ վտանգը, որ կարող են վիրավորել ու հոգումդ խորը հետք թողնել:
     Երբեմն ուզում ես վիրավորել բոլորին, հեռացնել կյանքիցդ բոլորին, ապրել նրանով ինչ զգում ես, երգով, ֆիլմով, որ հարազատ է քո ներաշխարհին: Դու տանջվում ես, տառապում քանի որ չհասկացված ես մտերիմներիդ կողմից, զգում ես քեզ աշխարհի ամենադժբախտ մարդը ու սկսում արտասվել գուցե և ժամեր, այնքան մինչև կսպառես ուժերդ ու կհանգստանաս: Հետո պարզապես դատարկություն ես զգում: Կարծես արցունքներդ տարել են իրենց հետ բոլոր մտքերդ, որ քիչ առաջ եռում էին գլխումդ: Հիմա դրանք չկան: Դու էլի ժպտում ես` գիտակցելով, որ ցավդ այնքան մեծ չէր, որ էլ երբեք չժպտաս:
     Պարզապես հիշեք, որ կան մարդիկ, ովքեր տեսել են կյանքի մեծ ու անդառնալի հարվածներ, որոնք սպանող են, կեղեքող հոգիդ ու հավասարեցնող հողին: Բայց անգամ այսպիսի մարդիկ երբեք չեն կոտրվում, ժպտում են ու շարունակում ապրել:
     Մեր մեծերը ցեղասպանություն են տեսել, դարձյալ ժպտալու պատճառ գտել են: Իսկ դու չհասկացված, մերժված, չգնահատված լինելու պատժառով քեզ տարաբա՞խտ ես համարում:
     Ապրի'ր ներկայով, թույլ մի' տուր ուրիշներին փչացնել տրամադրությունդ, սովորի'ր, ստեղծագործի'ր, չէ՞ որ կյանքն այնքա~ն կարճ է տխրելու համար: Ժպտա խնդրում եմ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3946 | 1 | 0
Facebook