Loading...

Articles

Նոր Կյանք

ArmX
Author:
ArmX
22:16, Monday, 05 November, 2012
Նոր Կյանք

Արտուրն առաջին անգամ էր թռչում օդում: Միայն թռչուններն ունեին այդ երջանիկ լինելու հնարավորութունը՝ տեսնել վերևից այդքան գեղեցիկ կյանքի մայրամուտ հիշեցնող աշունը: Բոլորը կուզենային լինել այդքան ազատ ու անձեռնմխելի: Թռչելով դեղին ներկված դաշտերի ու անտառների վրայով՝ Արտուրը ցած իջավ: Մի մեքենայի առջև մայրը ինչ որ մեկին սեղմած կրծքին լաց էր լինում, իսկ հայրը կողքին կանգնած անիծում էր այդ առավոտը: Արտուրը չհասկանալով թե ինչ է կատարվում՝ փորցեց մոտենալ մորը, բայց կանչող ձայնը կանգնեցրեց Արտուրին.

- Պետք չէ մոտենալ Արտուր:

Արտուրը զարմացած շրջվեց, չգիտես որտեղից հայտնված անծանոթը նայում էր Արտուրին: 40-ին մոտ տղամարդ էր՝ սև մազերով, սև մորուքով ու սև հագուստով:

- Ինչը պետք չէ, -զարմացած հարցրեց Արտուրը:

Հանգիստ քայլերով անծանոթը մոտիկացավ Արտուրին՝ ձեռքը դրեց ուսին ու համոզիչ տոնով պատասխանեց:

- Պետք չէ մոտենալ Արտուր, դու մահացել ես:


    

Արտուրը մի պահ քարացավ, հետո չհավատալով անծանոթի ասածներին՝ վազեց դեպի մայրը: Արտուրի մայրը գրկել էր Արտուրի մահացած մարմինն ու անձայն լացում էր՝ շոյելով Արտուրի արյունոտ դեմքը: Մոտակա ծառին հենված հոր աչքերից գլորվում էին արցունքները: Արտուրը երբեք չէր տեսել հորը լացելիս:

Դեռ չհավատալով տեսածին՝ Արտուրը գոռաց ինչքան ուժ ուներ.

- Մա՜մ: Մամ ինձ նայիր, ես այստեղ եմ: Ինչու ես լացում պապ, ես ողջ եմ, այստեղ եմ կողքիտ:


    

Մայրը շարունակում էր որդու մարմինը պինդ կրծքին սեղմած համբուրել հավիտյան փակված աչքերը ու աղաչում որ աչքերը բացի: Արտուրին ոչ ոք չէր լսում:

Համոզվելով անծանոթի ասածներին՝ մի քանի վարկյան առաջ երջանիկ թվացող Արտուրի կյանքն ավարտված էր արդեն: Որտեղ էր այն մութ թունելը, որի միջով անցնելով պիտի տեսներ լույսը, որտեղ էր այն դատաստանը՝ Աստծո դատաստանը, որտեղ պետք է որոշվեր իր դժողք կամ դրախտ գնալը, ամեն մի մեխքի պատասխան տալը ու որտեղ էր Աստված՝ ճերմ մորուքով ու սպիտակ հագուստով:


    

Արտուրը դեռ չէր հարմարվել այն մտքի հետ, որ նա մահացել է, երբ նորից տեսավ այն անծանոթին: Կարծես ծնված օրվանից ճանաչում էր դեռ նոր ծանոթ բայց միաժամանակ շատ հարազատ այդ անծանոթին:

Երկար անծանոթին զննելուց հետո հարցրեց:

- Ինչու՞ այսքան շուտ: Ո՞րն էր մեղքս:

Անծանոթը այնպես գրկեց Արտուրին, ինչպես կգրկեր կարոտած ու կորցրած հայրը որդուն:

-Դու մեղավոր չես, որդիս, որ ստիպված եղար կյանքիդ ամենա լավ տարիքում մահանալ, ոչ էլ այն մեքենայի վարորդն, ով մինչև կյանքի վերջ իրեն մեղադրելու է քո մահվան մեջ, ու ոչ էլ ծնողներդ, որ երիտասարդ որդի են կորցրել: - Արտուրին ավելի ամուր սեղմելով կրծքին՝ շարունակեց:

- Սա միայն նոր կյանքիդ սկիզբն է որդիս, ու դու դեռ նոր ես ծնվել ու հավիտենական կյանքդ դեռ նոր է սկսվել:

Որովհետև վստահ եմ, թե ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ այլ բաներ, որ այժմ կան, ոչ գալիքները և ոչ զորությունները, ոչ բարձրություն, ոչ խորություն և ոչ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ կա մեր մեջ Տեր Հիսուս Քրիստոսով: Հռոմեացիս 8:38-39


    

Ուշադիր լսելուց հետո Արտուրը հետ քաշվեց, կարոտած աչքերով նայեց անծանոթին: Դա նա էր, ում ամեն օր աղոթում էր, խնդրում որ միշտ իր ու հարազատների կողքին լինի, ու որ երբեք չլքի իրենց: Եվ միայն նոր հասկացավ Արտուրը, որ նա երբեք չի լքել իրեն, որ այժմ էլ իր կողքին է: Գրկեց անծանոթին ու մեղմ շշնջաց:

- Տեր ես գիտեի, որ մի օր մենք կհանդիպենք, որ մի օր ես կգրկեմ քեզ ու կլսեմ քո ձայնը: Ես համոզված էի որ դու միշտ մեր կողքին ես եղել, ու որ երբեք չես լքել մեզ:

- Ես միշտ քո կողքին կլինեմ զավակս:


    

Արտուրը Հիսուսի գրկում իրեն հանգիստ էր զգում, թեթև ու մաքուր: Հիսուսը լցնում էր այն դատարկությունը, որը լցնել այդպես էլ չկարողացավ ոչ ոք: Բայց գլխից դուրս չեր գալիս քիչ առաջ տեսած հորն ու մոր տեսարանը: Ինչպես պետք է շարունակեն ապրել ծնողները, ապրել այնպես, ինչպես մի քանի ժամ առաջ էին ապրում:

Արտուրը մոտեցավ հորը: Միշտ ուժեղ ու խիստ այդ մարդը հեկեկալով լացում էր մանկան պես՝ մեղադրելով ինքն իրեն: Այնքան դժբախտ էր, անկարող ու հուսահատ: Արտուրը հորը երբեք այդ վիճակում չէր տեսել: Մայրը դեռ շարունակում էր որդու մահացած մարմինը պինդ սեղմած կրծքին լուռ սգալ: Որդու ծննդով երջանկացած մայրը այժմ հրաժեշտ էր տալիս նրան, ով այսքան ժամանակ ապրելու հույս ու ուժ էր տվել նրան:

Արտուրը պատրաստ էր ամեն ինչ տալ, նույնիսկ նոր սկսված հավիտենական կյանքը, միայն թե կարողանար գրկել մորը, համբուրել իրեն այդքան տարի խնամած ու փայփայած մոր ձեռքերը: Շոյել ճերմակած վարսերը ու տեսնել այն ժպիտը՝ աշխարհի վրա միակ անկեղծ ու պարզ ժպիտը:

Արտուրը շրջվեց դեպի Հիսուսը:

-Տեր, խնդրում եմ թող վերջին անգամ հրաժեշտ տամ նրանց: Վերջին անգամ գրկել ու ասել թե ինչքան եմ նրանց սիրում: Ասել որ ես լավ եմ ու որ դու միշտ կողքիս ես:

Հիսուսը մոտեցավ ու համբուրեց Արտուրի ճակատը:


    

Արտուրի մահվանից մի շաբաթ էլ չեր անցել, երբ մայրը երազում տեսավ Արտուրին: Արտուրն այնքան իրական էր այդ երազում, որ մայրը մի պահ չհավատաց որդու մահը: Արտուրն այնքան ուրախ էր ու ողջ առողջ դեմը կանգնած: Արտուրը մոտեցավ ու շշնջալով գրկեց մորը:

-Մամ շատ էի կարոտել, - պինդ սեղմելով մորը կրծքին շարունակեց, -տեսնում ես այստեղ եմ՝ կողքիտ կանգնած ողջ ու առողջ:

- Տղաս բա ես ոնց էի կարոտել, մայրը չհավատալով աչքերին երջանկությունից սկսեց լացել, - որդիս երբեք էլ ինձ չլքես, երբեք:

- Մամ ջան հիշում ես որ փոքրուց ինձ ասում էիր որ Հիսուսը միշտ մեր կողքինա, միշտ մեզ պաշտպանում ա, իսկ ես միշտ պտտվում էի կողքերս նայում՝ Հիսուսին գտնելու ակնկալիքով: Չէի տեսնում Հիսուսին, բայց հավատում էի, որ նա ինձ հետ է:

- Հա հիշում եմ որդիս, բայց ես նեղացել եմ Հիսուսից: Այն պահին նա ոչ քո ոչ էլ իմ կողքին էր, երբ ես կորցրեցի քեզ, կորցրեցի իմ մինուճար զավակին, իմ պարծանքին, իմ կյանքի միակ իմաստին:

- Չէ մամ ջան այդպես մի ասա, ես լավ եմ ինձ զգում այստեղ, ես վերջապես տեսա մեր Հիսուսին, ու նա միշտ մեզ հետ է եղել: Դու ինձ չես կորցրել, ես միշտ քո հետ կլինեմ, դու միայն հավատա մամ:

- Զավակս ինչպե՞ս կարող եմ երջանիկ լինել, Աստված քեզ ինձանից մի ակնթարթում խլեց այնպես, ինչպես նվիրել էր:

- Մամ ջան ես միշտ ձեր հետ կլինեմ, խմդրում եմ դու միայն հավատա:

Արտուրը գրկեց մորը վերջին անգամ ու համբուրեց իրեն այդքան տարիներ խնամած ու փայփայած մոր ձեռքերը: Արտուրը հեռացավ այնպես, ինչպես հայտնվել էր՝ ասելով վերջին խոսքերը.

- Մամ երբ դու շարունակես ժպտալ՝ ինչպես առաջ, ու ես տեսնելով այդ ժպիտը քո դեմքին, միայն այդ ժամանակ երջանիկ կլինեմ:


    

Աշնանային սառը արևի ճառագայթները արթնացրին Արտուրի մորը: Աչքերը բացեց, չէր ուզում արթնանալ: Չէր ուզում որ երազը վերջանա: Հուզմունքը չկարողանալով պահել՝ սկսեց լացել: Նա համոզված էր, որ դա երազ չէր, նա դեռ զգում էր Արտուրի շունցը, Արտուրի ներկայությունը: Մոտիկացավ Արտուրի նկարին ու հիշելով Արտուրի վերջին խոսքերը՝ ժպտաց: Արտուրի համար աշխարհում միակ անկեղծ ու պարզ ժպիտով: Արտուրը երջանիկ էր...


    

Մոսկվային բնորոշ աշնանային մի առավոտ եր՝ մռայլ ու ամպամած: Այն ձանձրալի առավոտներից, որոնք արդեն դարձել էին Արտուրի կյանքի անբաժանելի մասը՝ նորից զզվելի ու անիմաստ մի օրվա սկիզբ:

Արտուրը աչքերը բացեց ու անջատեց արդեն տհաճ դարձած զարթուցիչի ձայնը: Ժամը 11.00 էր: Չգիտես ինչու էր զարդուցիչ դրել, ոչ մի տեղ էլ չուներ գնալու: Նիկոտինի մի քանի ղուլաբ տալու ու մի բաժակ սուրճի ցանկությունն այնքան մեծ եր, որ 5 ժամյա քունը չխանգարեց վեր կենալ տեղերից: Ծխախոտը կպցրեց ու քննաթաթախ վերծանելով տեսած երազը՝ մտավ խոհանոց՝ սուրճ դնելու: Երկար ժամանակ չէր տեսել այդպիսի տպավորիչ ու սարսափեցնող երազ: Երազով ընկած չնկատեց թէ ինչպես սուրճը թափվեց, կես բաժակից մի քիչ ավել սուրճը ձեռքին մոտիկացավ կոմպյուտերի մոտ: Մինչև կոմպյուտերը կմիանար, երկրորդ սիգարետը կպցրեց: Երազի տպավորության տակ էր դեռ՝ մտածելով թե ինչ էր նշանակում տեսած երազը: Արտուրը սնահավատ էր, չէր հավատում ոչ երազներին, ոչ գուշակներին, չնայած շատ էր կարդացել նմանատիպ գրականություն, համոզված էր այն բանում, որ ճակատագիրը մեր ձեռքերում ա, ու որ միայն մենք ենք իզորու փոխելու այն: Միյան հավատում էր նրանում, որ կյանքը մահով չի ավարտվում, բայց դեռ ոչ ոք չգիտեր թե ինչ է սպասվում մահվանից հետո: Բայզ զգում էր որ երազը հենց այնպես չի, ինչ որ մի բան նշանակում էր: Մի գուցե բաժանում, հիասթափություն, կամ էլ մոտակա մահ: Հիմար մտքերը ցրելու համար միացրեց վերջերս բեռնած մի երգ, ու արդեն մի քանի օր էր ինչ առավոտից իրիկուն էտ երգն էր լսում: Հայկական ու ոնց որ սիրո մասին երգ էր՝ Արտուրը երբեք ուշադրություն չէր դարձնում երգերի բառերի վրա: Մի կում արեց արդեն սառած սուրճից ու բացեց ֆեյսբուկի էջը: Նոր հաղորդագրություն ուներ Աննայից: Երկար սպասված Արտուրի տրված հարցի պատասխանն էր:

Մի շաբաթ առաջ էր ծանոթացել Աննայի հետ հայ համայնքի հավաքույթի ժամանակ: Առաջին հայացքից շատ համեստ ու ամաչկոտ մի աղջնակ էր, սև աչքերով, սև մազերով: Աննայի անմեղ հայացքը Արտուրին հենց առաջին հայացքից գրավեց: «Սեր առաջին հայացքից»-ը Արտուրը երբեք չէր ընդունում: Միշտ ասում էր ինչպե՞ս կարելի է առաջին հայացքից սիրել անծանոթ ինչ որ մեկին՝ չիմանալով նրա մասին ոչ մի բան: Բայց դեռ Արտուրի ներսում նոր էր սկսվել սրտի ու գիտակցության պայքարը: Ինքն իրեն սպիպում էր չլսէլ սրտի արագ բաբախմանը: Բայց Աննայի իրեն ուղղված ամեն մի հայացքը ավելի ու ավելի էին արագացնում սրտի բաբախումները: Արտուրն իր կյանքում արաջին անգամ էր իրեն զգում այդքան շփոթված ու անվստահ: Կյանքում միշտ պատրաստ գրոհի՝ այժմ անպաշտպան Արտուրը անզեն էր այդ միամիտ ու անեղ հայացքին դիմադրելու համար: Նա պատրաստ էր տալ ամեն ինչ միայն թե միշտ լիներ այդ հայացքի գերին:


    

Ամեն օր նույն ժամին կրկնվող հեռախոսի զանգը Արտուրի սիրտը գցեց տեղը՝ մայրն էր: Ինչպես միշտ զանգել էր իմանա ոնց է որդին, ինչ է կերել: Մի քանի րոպե խոսալուց հետո Արտուրը խոստացավ երեկոյան այցելել ծնողներին:

Մոր ձայնն լսելուց հետո Արտուրը հոգոց հանեց ու նորից հիշեց երազը: Հետաքրքրությունից դրդված փորցեց ինտերնետի երազահանում ստանալ տեսած երազի բացատրությունը:

«Երազում տեսնել սեփական հոգիդ նշանակում է նոր կյանքի սկիզբ»:


    

Նոր կյանքի սկի՞զբ: Քմիծիծաղը դեմքին Արտուրը փակեց երազահանի էջը: Էլ ինչ նոր կյանքի մասին կարող էր լիներ խոսքը: Երիտասարդ տարիքին այդքան դժվարությունների միջով անցած Արտուրը էլ չէր հավատում ոչ մի հրաշքի: Իրար հետևող մռայլ օրերը ավելի ու ավելի էին հեռացնում հրաշքների իրականանալու մտքից: Էլ ուժ չուներ խաղալու այն խաղը, որը երկար տարիներ ստիպում էր բոլորին հավատալ իր ուժեղ լինելուն: Միգուցե մենակություններ ուժասպառ արել Արտուրին: Մենակություն որը միշտ հանգում է խելագարության: Բայց դեռ կար մի բան, որը չէր թողնում հանձնվել՝ Աննայի անմեղ հայացքը:

Հիշելով Աննայից ստացած նամակը՝ Արտուրը շտապեց բացել այն:

Այդժամ ամենից շատ մի բան էր ուզում Արտուրը՝ Աննայի հանդիպման համաձայնությունը: Մեկ հնարավորություն ստանալու բոլոր այն հարցերի պատասխաները, որոնք գիշեր ցերեկ հանգիստ չէին տալիս Արտուրին: Արտուրը պատրաստ էր նորից ու նորից պարտվել այդքան անմեղ հայացքին, դառնալ գերին ու կատարել նրա սրտի բոլոր ցանկությունները:


    

Այգում կարծես ժամանակը կանգ էր առել: Աղավնիներից բացի ոչ մի այլ շնչավոր առարկա չկար այգում: Ախր ով պետք է այդ եղանակին այգի դուրս գար: Միայն խելագարի պես սիրահարված պատանու մտքով կարող էր անցնել առաջին հանդիպման վայրը նշանակել այդ տարօրինակ այգում: Էական չեր երբ և որտեղ, միայն թե նորից տեսներ Աննային:

Արտուրը դեռ հավատում էր, որ նա կգա, բայց դեռ արդեն կես ժամ անցել էր ու Աննան դեռ չկար: Ինչ կարող էր պատահել, չէ որ խոստացել էր գալ: Անիմաստ մտքերը Արտուրին մոլորության մեջ էին գցել: Ի՞նչ կարող էր պատահել Աննայի հետ, երևի մոռացել կամ էլ փոշմանել էր:

Դժվար է համակերպվել այն մտքի հետ որ էլ չես տեսնելու այն անմեղ հայացքը, որին պատրաստ էիր հանձնվել առանց ուժ գործադրելու, այն աչքերը որոնց համար պատրաստ էիր վաճառելու հոգիդ միայն թե քոնը լինեին: Արտուրը երբեք չէր սիրում սպասել, բայց հիմա պատրաստ էր սպասել ժամեր միայն թե նորից տեսներ Աննային:


    

Ժամեր թվացող րոպեները ավելի ու ավելի էին երկարում:Արտուրը դեռ հույսը չէր կորցրել, բայց ժամանակը գնալով հակառակն էր համոզում: Ժամանակ, որը երբեք անցյալը փոխելու հնարավորություն չի տվել՝ կործանելով իր ճանապարհին բոլոր հույսերը:

- Բարև Արտուր, կներես որ ուշացա: Ճանապարհին խցանում էր առաչացել....

Արտուրը մտքերով խառնված չնկատեց թե ինչպես հայտնվեց Աննան: Չէր լսում Աննային, ի վիճակի էլ չեր լսելու: Չէ հրաշքներ իրոք լինում են...

Արտուրը կարոտած հայացքով նայեց Աննային ու հիշեց Հիսուսի խոսքերը. «Սա միայն նոր կյանքիդ սկիզբն է որդիս, ու դու դեռ նոր ես ծնվել ու հավիտենական կյանքդ դեռ նոր է սկսվել:»

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5141 | 1 | 0
Facebook