Loading...

Articles

Ֆլորա Մարտիրոսյանի հետ նոյեմբերի 20ից նոյեմբերի 20ը

01:49, Tuesday, 19 November, 2013
     Լրանում է 1 տարին այն օրից, որ մեզ բաժանեց Ֆլորա Մարտիրոսյանի ֆիզիկական ներկայությունից: Նոյեմբերի 20ին Սիրելի երգչուհու երկրպագուները հավաքվելու են նրա շիրիմի մոտ խնկարկելու և կատարելու մոմոավառություն: Ուղիղ կեսօրին կվառենք մոմեր խորհրդանշելով մեր սիրելի Ֆլորա Մարտիրոսյանից հորդացող ջերմությունն, ճառագող անմար լույսը և հոգու անմահությունը: Կարող եք միանալ այդ Խորհրդանշական Նախաձեռնությանը և միասին խնկարկել նրա Մշտավառ Հիշատակը: : Մեր սիրելի Ֆլորա Մարտիրոսյանը, մեր Լեգենդը Հավերժ մեզ հետ է: Նա կա և միշտ էլ կլինի իր հավատարիմ երկրպագուների հետ: Այս 1 տարվա ընթացքում մի խումբ երիտասարդներ, ովքեր բախտ էին ունեցել մեծարել անձամբ Լեգենդար երգչուհուն, դարձյալ շարունակել են մեծարման ու տարածման նվիրական գործը:
     Սկիզբը տրվեց մոմավառությամբ` երիտասարդները 2012թ. դեկտեմբերի 10-ին Ֆիլարմոնիայի շենքի մոտ ճառագող անմար լույսերով, ինչպիսին հենց մեր երգչուհին էր, դիմավորեցին սիրելի երգչուհուն հայրենիքում, սակայն այս անգամ առհավետ հրաժեշտ տալու համար: 2013թ. փետրվարի 5-ին "Նարեկացի" արվեստի միությունում Ֆլորա Մարտիրոսյանի ընկերների, կոլեգաների, հարազատների և պարզապես նրա արվեստը գնահահատողների հետ նշեցին սիրելի երգչուհու ծննդյան 56-րդ տարեդարձը: Այնուհետև ամեն համերգային օրերը հիշվեցին երկրպագուների հիշողություններով գրված հոդվածներով: Ի հիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի վերջին մենահամերգի օրվան՝ 2012թ հունիսի 19-ին, պատրաստվեց յուրահատուկ հոլովակ "Կուզեմ տեսնել մեր հին Անին" երգի հիման վրա, որտեղ լավագույնս ընդգծվեց մեծահամբավ երգչուհու շքեղ տեսքը, նրա վեհությունն ու անմար գեղեցկությունն:
     Ինչ խոսք, կարելի էր անել էլ ավելին այս մեկ տարվա ընթացքում, սակայն մենք կարողացանք անել թերևս այդքանը, իսկ շատ ավելի գեղեցիկ մտահղացումներ էլ չիրականացան աջակիցների սակավությունից: Անելիքներ դեռ շատ կան...
     Լեգենդները չեն մեռնում, նրանք դադարում են ապրել ֆիզիկապես, իսկ նրանց գործերը հավերժ են...
Ֆլորա Մարտիրոսյանի հետ նոյեմբերի 20ից նոյեմբերի 20ը
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3745 | 0 | 0
Facebook