Աշուն, դեղին ես ու ոսկեզօծ,
Ինչպես արևը երկնքում փայլող,
Թախիծն ես դու մարդկանց պարուրող,
Աշխարհը գերող, սիրահարին հրճվանք պատճառող,
Հրաշք ես` հոգուս թևեր պարգևող,
Արև ես մի նոր ժպտացող հոգուս…
Արևը աշնան փայլում է անտես
Ու վառ աստղերի նման երկնքից.
Այն ջերմացնում է հոգիները մեր,
Տալիս կյանք ու սեր:
Այն ստիպում է կանգ առնել հանկարծ,
Մտածել կյանքի իմաստի մասին…
Միթե իմաստը կյանքի իրական հենց այդ չէ, որ կա,
Միթէ արևից բացի այս կյանքում
Հոգին ջերմացնող ու սեր նվիրող արարած էլ կա:
Միայն արևն է ժպտում բոլորիս,
Միայն արևն է, և այն էլ աշնան,
Որ վերացնում է արցունքն աչքերի
Ու սրտի խորքում կսկիծով պահված ժպիտն անհերքելի..
Մենք էլ արև ունենք, պահված է անտես,
Ու երբ թախիծը մեզ հյուր է գալիս,
Այն արևն է, որ արցունք չի տալիս,
Այն արևն է, որ տխրությանը մեր հանգիստ չի տալիս…