Loading...

Articles

Արկազի Ս.Խաչ վանքը

Sati
Author:
Sati
00:56, Thursday, 25 October, 2012
Արկազի Ս.Խաչ վանքը

Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս.Խաչ վանքը, որը Վայոց Ձորի նշանավոր ուխտատեղի է և հիշատակվում է VIII դարից: Վանքի ներկայիս եկեղեցին հիմնովին վերաշինվել է 1870-1871թթ.-ին:

Եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանը թաղված է Հիսուսի խաչելության փայտի մի կտորը, այդ պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Ըստ ավանդության, երկար ժամանակ չէին կարողանում որոշել եկեղեցու կառուցման տեղը: Այդ ժամանակ վարդապետին երազում գալիս է Սուրբ Հոգին և պատվիրում է խաչի կտորն ու եկեղեցու կառուցման համար հավաքված գումարը բարձել մի ջորու վրա: Այնուհետև բաց թողնել և հետևել նրան, որտեղ կենդանին կանգ առնի և քնի, այնտեղ էլ կառուցել եկեղեցին: Այդպես էլ անում են: Ճանապարհին մի տեղ ջորին պառկում է, բայց չի քնում, մի քիչ հանգստանում է և շարունակում ճանապարհը: Այդ տեղում խաչքար են կանգնեցնում, որը կանգուն է մինչ օրս: Իսկ, երբ սկսում են փորել ջորու քնելու տեղում, որպեսզի եկեղեցին կառուցեն, գետնի տակ մի խաչքար են գտնում, ինչը վստահություն և ոգևորություն է ներշնչում շինարարներին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5150 | 0 | 0
Facebook