Loading...

Articles

Քննադատությունը՝ որպես հոգու աղբակույտը թաքցնելու միջոց

23:05, Wednesday, 02 October, 2013
     Հայ հասարակությունում շատ են այն մարդիկ, ովքեր քաղաքակիրթ բանավիճելու կարողություն չունեն: Շատերը, առանց դիմացինին ճանաչելու, փորձում են քննադատելու, վարկաբեկելու միջոցով բարձրացնել իրենց ինքնագնահատականը: Շատերն ունեն մտքի սահմանափակ հնարավորություններ, փոխարենը՝ անսահման աղբարկղ հոգում: Ամեն անգամ, դիմացինին վարկաբեկելով, վիրավորելով՝ փորձում են թաքցնել աղբակույտը: Շատերը բացարձակապես ոչնչություն են, և փորձում են իրենց ոչնչության կարգավիճակով քննադատել ուրիշների արարքները, կյանք սովորեցնել ուրիշներին: Նման մարդիկ, կատարյալ կյանք և կատարյալ օրենքներ թելադրելով, փորձում են թաքցնել իրենց՝ չափազանց անկատար կյանքը: Կյանքի իրական գույների և հետաքրքրության պակասը փորձում են լրացնել ուրիշի վրա ցեխ շպրտելով: Ներքին բավարարվածություն են զգում դիմացինին իրենց գաղջ խոսքերով և մտքերով ցավ պատճառելուց:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5064 | 0 | 0
Facebook