Loading...

Articles

Ձյուն եմ ուզում

15:53, Saturday, 28 September, 2013

Գիտե՞ս, վաղուց եմ սպասել այս ամանորին։ Սպասել ու մտածել, որ հենց այս ամանորին են կատարվելու երազանքներս ։ Այս տարին լինելու է յուրահատուկ։ Լինելու է ամենա-ամենալավ ամանորը։ Տարին լինելու է իմ տարին։ Ժպիտի տարի է լինելու։ Այն մարդկանց, որոնք միշտ ժպտում են։ Պատուհանի մոտ կանգնած սպասում եմ ձյան փաթիլներին։ Իսկ նրանք չկան ու չկան։ Ձյուն եմ ուզում, որ միշտ ժպտում է, ցուրտ եմ ուզում, որ տաք հագնվեմ,կուչ գամ վառարանի մոտ ու տաքանամ։ Ուզում եմ, ուզում… Ձմռան տաք փաթիլիերից հետո էլի ձմեռ եմ ուզում։ Պատուհանների սառցե պատկերներն եմ ուզում տեսնեմ, որ դրանք մտապահեմ ու քեզ պատմեմ։ Ամեն մի պատկերի մեջ ես տեսնում եմ մյուս ձմռան տաք ու ջերմ օրերը։

Շնորհավորանքներ եմ ուզում լսել ու, ամենակարևորը, ուզում եմ, որ այս տարի…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1265 | 0 | 0
Facebook