Loading...

Articles

Ազատամարտիկների բաց նամակը

18:21, Sunday, 22 September, 2013
     Բաց նամակ
    
     ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
     ՀՀ Աժ նախագ Հովիկ Աբրահամյանին
     ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
     ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար
     Արամ Թամազյանին
     ՀՀ պաշտպանության նախարար
     Սեյրան Օհանյանին
    
     Սույն թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 22: 30-ին իր տնից առևանգվել է ազատամարտիկ, Հայոց բանակաշինության մեջ մեծ դերակատարություն ունեցող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: 20. 09. 2013 թ. ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե իբր Վոլոդյա Ավետիսյանը մեծ չափով գումար է հափշտակել, կամ խաբեությամբ վերցրել՝ Հ. Զաքարյանի թոռանը բանակից ազատելու համար: Այդ անհեթեթ հայտարարությունը չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ նախ՝Վ. Ավետիսյանն այս պահին պահեստի գնդապետ է և չի զբաղեցնում որևէ պաշտոն համակարգում, ապա՝ նրան ճանաչելով հայտնում ենք, որ նա այդ անձնավորությունը չէ:
     Մենք համոզված ենք, որ այս սադրանքը նրա նկատմամբ պայմանավորված է վերջին ամիսների ակտիվ հասարակական գործունեությամբ, որով նա պահանջում է արժանապատիվ կյանք բոլոր ազատամարտիկների համար: Մի՞թե բազմաթիվ պարգևներ և մեդալներ ստացած, ազատամարտիկների մոտ հարգանք վայելող հրամանատարն արժանի էր այսպիսի շնորհավորանքի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
     Նրա՝ մեկուսարանում գտնվելու փաստը միանգամայն ապօրինի է: Մենք մեր զայրույթի ձայնն ենք բարձրացնում և պահանջում անհապաղ ազատ արձակել մեկուսարանից: Եթե նախաքննությանն անհրաժեշտ է նրա ներկայությունը, մենք ՝ ներքոստորագրյալներս, երաշխավորում ենք, որ նա չի խոչընդոտի այդ գործընթացին:
     Ռազմի դաշտում լինելով Լեոնիդ Ազգալդյանի զինակից ընկերը և նրա տեղակալը, նա միշտ աչքի է ընկել իր մարդասիրական հատկանիշներով, քարոզել ու մինչև օրս քարոզում է օրինականություն և հայրենասիրություն: Նման անձնավորությունը չի կարող լինել հանցագործ և անկախության տոնը պետք է նշեր իր մարտական ընկերների հետ:
     Պահանջում ենք ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին, այլապես նրան դատապարտելը մեծ հարված կհասցնի ոչ միայն ազատամարտիկների, այլև ազգային բանակի հեղինակությանը:
    
     Ազատամարըիկներ խորհուրդ
     21. 09. 2013 թ.
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3153 | 0 | 0
Facebook