Loading...

Articles

Օգնենք մեր ազատամարտիկներին. նրանցից շատերը ծանրագույն վիճակում են

22:57, Saturday, 07 September, 2013
     Բոլոր նրանք, ովքեր հնարավորություն և ցանկություն ունեն պայքարի ելած մեր ազատամարտիկներին օգնելու՝ այսուհետ կարող են դա անել: Արդեն ստեղծվել է հիմնադրամ, որը զբաղվելու է ազատամարտիկների խնդիրներով: Հիմնադրամից կարող են օգտվել բոլոր ազատամարտիկները, ովքեր գտնվում են սոցիալապես անապահով վիճակում: Ազատամարտիկները տարբեր մարզերում նստացույցեր են իրականացնում՝ կառավարությունից պահանջելով լուծել իրենց խնդիրները: Թեև նրանք տրամադրված են շատ վճռական և պայքարելու են մինչև հաղթանակ, այնուամենայնիվ իրենք էլ գիտակցում են, որ ներկա դրությամբ շատ ազատամարտիկներ անգամ ապրելու տեղ չունեն, շատերն էլ ծանր հիվանդ են, և նրանց շտապ օգնություն է հարկավոր: հենց այս պատճառով էլ որոշվել է ստեղծել հիմնադրամ: Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի խոսքով` հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունն իրենն է. դրանից կարող են օգտվել բոլոր ազատամարտիկները, որոնք մասնակցել են պատերազմին, ինչպես նաև վատ վիճակի մեջ գտնվող թոշակառու սպաները:
     Ազատամարտիկների հիմնադրամին օգնելու համար գումար կարելի է փոխանցել հետևալ հաշվեհամարով` Areximbank- 2380028505980100:
     Հուսով ենք, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն մեզ համար իրենց կյանքը վտանգած և մեզ հաղթանակի բերկրանքը պարգևած ազատամարտիկներին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3476 | 0 | 0
Facebook