Loading...

Articles

Տրանսպորտի գինը դառնալու է 150 դրամ

ARM
Spokesperson:
ARM
11:38, Monday, 16 September, 2013

Երևանի ավագանին օրերս հաստատել է հանրային քննարկումներ, լսումներ կազմակերպելու և դրանց կարգը հաստատելու մասին հարցը: Խոսքը տրանսպորտի սակագնի քննարկումների մասին է: Ու մինչ կձևավորվի հասարակության համար շատ կարևոր այդ հարցի քննարկման հանձնաժողովը, Երևանի ավագանու համապատասխան հանձնաժողովներից արդեն վստահեցումներ կան, որ սակագինը չի մնալու 100 դրամ, դառնալու է 150…

Հանձնաժողովի ներկայացուցիչները նաև հանրային տրանսպորտին սպասարկող շահագրգիռ անձիք են և չեն կարող հանրության շահերից մասնակցել քննարկմանը: Դրա վառ օրինակը Հենրիկ Նավասարդյանն է, ում որդին, հոր պաշտոնանկությունը պահանջելու պատճառով, հարձակվել և ծեծի է ենթարկել ակտիվիստներին:

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Նահապետյանը ասել է. «Ես կուզեմ, որ ակտիվիստները գան-ներգրավվեն, սկսեն աշխատել: Նավասարդյան Հենրիկն ընդհանրապես կապ չունի, քանի որ նա կատարում է իր ղեկավարի հանձնարարականը: Նավասարդյանին հանենք, Պողոսյանը գա, կլինի նույն բանը, քանի որ պիտի կատարի իր պետի առաջադրանքը»: Նա հավելել է, որ տրանսպորտի ոլորտում բարեփոխումներ են լինելու, ամեն ինչ պետք է քննարկվի՝ նոր կոնկրետ թիվ որոշվի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4446 | 0 | 0
Facebook