Loading...

Articles

ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԱՎԵԼ ՏՂԱՆԵՐԻՆ

22:25, Saturday, 14 September, 2013
    
«Մենք ընտրում ենք, մեզ ընտրում են…»: Ի՞նչ սկզբունքով ենք մենք ընտրում մարդկանց: Քանի որ առաջին քայլը, որպես կանոն, ուժեղ սեռի ներկայացուցիչներն են անում, տրամաբանական կլինի վերլուծել այն դետալները, որոնք գրավում են տղամարդկանց: Այսպես…

    
Խնամված մազեր: Ենթագիտակցորեն տղամարդը փնտրում է ապագա երեխաների մոր, իսկ խիտ ու խնամված մազերը նշան են, որ դուք հիանալի վիճակում եք գտնվում:

    
Անկեղծ ժպիտ: Եթե արհեստական եք ժպտում, տղամարդը նկատում է դա և ընկրկում է, իսկ անկեղծությունը նպաստում է հարաբերությունների զարգացմանը:

    
Ընկերական շրջապատ: Ասա, թե ով է ընկերդ, ասեմ, թե ով ես դու: Այս ասացվածքով շատերն են առաջնորդվում:

    
Ձայն: Չնայած ապացուցված է, որ տղամարդկանց գրավում են ցածր ձայները, ապացուցված է, որ ավելի մեծ ուշադրության արժանանում են բարձր տեմբրով կանայք: Զրնգուն ձայնը խոսում է երիտասարդության և բարձր տրամադրության մասին:

    
Կառուցվածք: Խոսքը կրծքի չափսի կամ իդեալական համամասնությունների մասին չէ: Աղջիկը պարզապես պետք է համաչափ մարմին ունենա:

    
Առողջ մաշկ: Պրոբլեմատիկ մաշկը և հոգնածության հետքերով դեմքը վանում է տղամարդկանց, քանի որ փաստում է առողջական խնդիրների և հորմոնալ խանգարումների մասին:

    
Բնականություն: Աճեցրած մազեր, արհեստական թարթիչներ ու եղունգներ. այս ամենը վանում է տղամարդկանց:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6350 | 0 | 0
Facebook