Loading...

Articles

Կական ցանկանում է լքել ''Ռեալ''-ը

11:00, Saturday, 31 August, 2013

Մադրիդի «Ռեալի» -ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կական հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ արքայական ակումբից:


    

«Ցանակնում եմ հեռանալ ակումբից: Այժմ ամենահարմար ժամանակն է: Ե՛վ ակումբը, և՛ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տեղյակ են իմ ցանկության մասին: Ես ինձ հինալաի եմ զգում ֆիզիկապես և ցանկանում եմ հարցին արագ լուծում տալ: Բարդ իրավիճակում ենք հայտնվել: Ես պատրաստ եմ ամենօրյա աշխատանքի, մարզումների, սակայն դա չի նշանակում, որ ես երջանիկ եմ:

Ակումբը փորձում է օգնել ինձ նոր թիմ գտնել: Բրազիլիա չեմ գնա, քանի որ այնտեղ տրանսֆերային պատուհանն արդեն փակ է, կմնամ Եվրոպայում: Ակումբների անուններ նշել չեմ ցանկանում, որովհետև ոչինիչ հայտնի չէ», - բրազիլացու խոսքն է մեջբերում Football Espana-ն:


    

2009թ-ին 68, 5 մլն եվրոյի դիմաց 31-ամյա կիսապաշտպանը «Միլան» -ից տեղափոխվեց «Ռեալ», սակայն այդպես էլ չվերագտավ իր խաղը թիմում:


    

2007թ-ի «Ոսկե գնդակի» դափնեկիրը արքայական ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 85 հանդիպում և դարձել 23 գոլի հեղինակ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2747 | 0 | 0
Facebook