Loading...

Articles

ՈՒսման վարձավճարները կրկին ցույցերի շարժառիթ

12:49, Wednesday, 28 August, 2013
     Բավական չէր վարձավճարների թանկացումը, հիմա էլ վճարման ժամկետը 10 օրով պակասեցնում են: Հարգելինե՛րս եկեք մի պարզ իրականություն ընդունենք: Մենք չենք պատկանում հարուստ երկրների ցանկին, ինչպիսին են Լոնդոնը, Փարիզը, Սինգապուրը, Մայամին, Ժենեւան, Շանհայը, Պեկինը եւ Բեռլինը: Մենք համարվում ենք միջին հարստության երկիր: Մեր պետությունում միջին աշխատավարձը կարող ենք համարել 70 հազար դրամը: Այդ դեպքում ինչպես կարող է հասարակ քաղաքացին կամ գյուղացին վճարել միջին վարձավճարը՝ 300-400 հազար դրամը: Հարգելի՛ ԿԳ նախագահ, հասկացե՛ք վերջապես, որ 10 օրը բավականին մեծ ժամկետ է: Միթե ուսանողների ցույցերը, ծնողների դիմում-բողոքները միայն հակառակ ազդեցությունն են ունենում: Դուք նպաստում էք այն բանին, որ բավականաչափ գումար չունենալու պատճառով շատ ընտանիքների երեխաներ մնան անուսում: Դադարեցրե՛ք այս խառնաշփոթ քաոսը վերջապես: Մեղք է ժողովուդը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3719 | 0 | 0
Facebook