Loading...

Articles

28 պարզ ու հանճարեղ մեջբերումներ Կոկո Շանելից

17:57, Monday, 19 August, 2013
     1. Հոգ տանելով գեղցկության մասին՝ պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա, ցավոք, չի օգնի:
     2. Ծերությունը չի պաշտպանի Ձեզ սիրուց, իսկ սերը պաշտպանում է ծերանալուց:
     3. Եթե որոշել եք ունենալ այն, ինչ չեք ունեցել ամբողջ կյանքում, ուրեմն ստիպված եք անել այն, ինչ չեք արել ամբողջ կյանքում:
     4. Եթե Ձեզ գերել է ինչ որ կնոջ գեղեցկությունը, սակայն չեք հիշում, թե նա ինչ էր հագած, ուրեմն նրա հագուստն իդեալական է եղել:
    

5. Կինը պետք է հագնվի այնպես, որպեսզի ցանկություն առաջանա նրան մերկացնելու:
     6. Օծանելիքը ցանում ենք այնտեղ, ուր ուզում ենք համբուրեն:
     7. Եղեք տիկնիկ ցերեկը, իսկ թիթեռնիկ՝ երեկոյան, քանզի չկա ավելի հարմարավետ բան, քան բոժոժն է, և ավելի սիրուն տրամադրող բան, քան թիթեռնիկի թևերն են:

8. Հիշեք, երբեք չեք ունենա առաջին տպավորություն ստեղծելու երկրորդ հնարավորություն:
     9. Ոչ գեղեցիկ արտաքինին կարելի է հարմարվել, սակայն անփութությանը՝ երբեք:
     10. Եթե ուզում եք լինել անփոխարինելի, պետք է անընդհատ փոփոխվեք:
     11. Ոչինչ այնպես չի ծերացնում կնոջը, ինչպես չափազանց հարուստ/շքեղ/ կոստյումը:
     12. Մոդան փոխվում է, ոճը մնայուն է:
     13. Կնոջն, ով նախընտրում է համեմատաբար բաց գույներ հագուստի մեջ, համեմատաբար ավելի դժվար է հանել հոգեկան հավասարաշռությունից:
     14. Մենք ինքներս ենք մեզ կերտում. եթե կինը գեղեցիկ չէ 18-ում, դա բնությունից է, իսկ եթե 30-ում, դա արդեն հիմարությունից է:
     15. Օծանելիքը կնոջ մասին խոսում է ավելին, քան նրա ձեռագիրը:
     16. Գլխավորը կնոջ համար անընդհատ աշխատելն է, միայն աշխատանքն է, որ նրան տալիս է հոգու առույգություն, իսկ հոգին է, որ, իր հերթին էլ, հոգ է տանում մարմնի մասնակցության մասին:
     17. Ամեն ինչ Ձեր ձեռքերում է, այդ պատճառով թևաթափ մի եղեք:
     18. Ազատությունը- այն միշտ ոճային է:
     19. Կինը միշտ պետք է բուրի որպես կին, այլ ոչ թե որպես թառամած ծաղկեփունջ:
     20. Եթե նորաձևության հարցերում կինը լսում է իր ընկերուհիներն, այլ ոչ իր տղամարդուն, նա հաճախ ծիծաղի առարկա է դառնում:
     21. Տղամարդկանց դուր են գալիս կանայք, ով լավ հագնված են, բայց աչք չեն ծակում:
     22. Դաժանորեն վերացրեք այն, ինչ չափազանց է:
     23. Զսպել քեզ, երբ վիրավորում են, ու տեսարաններ չսարքել, երբ ցավեցնում են, ահա ով է իսկական/ իդեալական/ կինը:
     24. Նորաձևությունն ունի երկու նպատակ_ հարմարավետությունը և սերը: Գեղեցկությունը ծագում է, երբ նորաձևությունը հասնում է իր նպատակներին:
     25. Ինչքան կնոջ մոտ գործերն ավելի վատ են, այնքան ավելի լավ տեսք նա պետք է ունենա:
     26. Նորաձևությունը, ասես ճարտարապետությունը, համամասնությունների խնդիր է:
     27. Գեղեցիկ ճաշակով կանայք բիժուտերիա են կրում, մյուսները ստիպված են կրել ոսկի:
     28. Եթե դուք ծնվել եք առանց թևերի, մի խանգարեք դրանց աճել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4842 | 0 | 0
Facebook