Loading...

Articles

Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդ

Mher Mirzoyan
14:41, Friday, 16 August, 2013
     Օգոստոսի 8-ին կայացավ Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի երկրորդ նիստը։ Այս անգամ նախքան օրակարգում ընդգրկված առաջարկներին ու խնդիրների վերհանմանն անցնելը, երիտասարդներին ողջունեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։ Համայնքի ղեկավարը տեղյակ է խորհրդի գործունեության բոլոր մանրամասներին։ Երիտասարդներին շնորհակալություն հայտնեց Եվրոպայի պատանեկան չեմպիոն Լևոն Աղասյանի մեծարման արարողությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար։ Նաև անդրադարձավ այն թեմաներին, որոնք քննարկվել են համացանցում։
    
     «Համացանցում կարդացի կարծիքներ, թե ինչու է խորհուրդը կոչվում քաղաքապետին կից, այլ ոչ քաղաքապետարանին։Չգիտեմ պրակտիկայում քաղաքապետարանին կից խորհուրդ եղել է, թե ոչ, ինչքանով ես եմ տեղյակ՝ նման բան չի եղել։ Ձեր խորհուրդը կոնկրետ անձնավորված Աշոտ Հայրապետյանին կից չէ, այլ քաղաքապետին կից, սա ուզում եմ, որ դուք կարևորեք։ Քաղաքպետին անմիջապես կից լինելը հնարավորություն է տալիս անմիջապես շփվելու համայնքի ղեկավարի հետ, նրա առաջ դնելու խնդիրներ, ինչպես նաև խորհուրդներով ու առաջարկություններով ձեր նպաստը կարող եք բերել մեզ» ։
    
     Քաղաքապետը մեծ հույսեր է կապում խորհդի հետ և ընգծում է, որը երիտասարդները ևս պետք է գիտակցեն, թե որքան կարևոր է պարզապես ներկայությունը փոխարինել մասնակցությամբ ։ Աշոտ Հայրապետյանը խոստովանեց, որ իր երիտասարդ խորհրդականներից շոշափելի արդյունքներ է ակնկալում։ Խորհրդի անդամները ստեղծման օրվանից մտահոգ են երիտասարդության գործազրկության խնդրով։ Տնտեսական ոլորտի պատասխանատու Կատերինա Գաբրիելյանը տեսնում է այս խնդրի լուծման տարբերակները և առաջարկում ստեղծել բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդների տվյալների բանկ։
    
     «Աշխատատեղ չկա, լավ ուսանողներ գիտելիքներով, գուցե փորձ չունեն, բայց կան։ Մեր խնդիրն է տվյալների բազան կամ բանկը ստեղծելը», -շեշտեց Կատերինան։
    
     Գործազուրկների տվյալների բանկ ստեղծելուց հետո խորհրդի անդամները մտադիր են կապ հաստատել տեղական կազմակերպությունների հետ և ստեղծել ևս մեկ բանկ՝ այս անգամ էլ թափուր աշխատատեղերի տվյալներով ։ Բանկերի ստեղծումից հետո կազմակերպել քննարկումներ, գործազուրկ երիտասարդների համար ըստ մասնագիտությունների կազմակերպել մրցույթներ և տալ երաշխավորագրեր, որոնց շնորհիվ էլ վերջիններս կկարողանան տարբեր կազմակերպություններում աշխատանք ստանալ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3237 | 0 | 0
Facebook