Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

«Վիվարտ» ՄՀԿ-ն Գյումրիում

00:08, Thursday, 18 July, 2013
     Ոչ վաղ անցյալում «Վիվարտ» մշակութային հասարակական կազմակերպությունը` տնօրեն Վարդուհի Գասպարյանի գլխավորությամբ իր հերթական աշխատանքը կատարեց. այցելեց Գյումրի քաղաքի «Անապահով երեխաների խնամքի թիվ 1 գիշերօթիկ հաստատություն»: «Շատերի համար զարմանալի էր, թե ինչու Գյումրի: Որն էր մեր առաքելությունը... Մտատանջող հարցերը շատ էին, սակայն հաստատության տնօրեն տիկին Գինուշ Զատիկյանի և ֆիզկուլտ բաժնի հրահանգիչ Արա Խաչատրյանի պատասխանները համոզիչ էին: Անհերքելի էր, մենք ականատեսը դարձանք բարեհամբյուր վերաբերմունքի ու անշահախնդիր աշխատանքի: Շփվելով այսքան հաստատությունների հետ այսքան բարություն ու ջերմություն ոչ մի վիրավորված աչքերում չէինք հանդիպել: - Ասում էր կազմակերպության տնօրենը»: Որն էր նրանց հաղթանակի գրավականը: Ըստ Արա Խաչատրյանի. «-Յուրաքանչյուր հաստատության հաղթանակի գրավականը հաստատության աշխատակազմն է` գլխավորությամբ տնօրենի: արդեն 3 տարի է մեր համագործակցությունը և հաստատության բարեփոխումները, ստեղծված բացառիկ պայմանները շնորհիվ տիկին Զատիկյանի է: Երեխաները իրենց տան նման են ապրում հաստատությունում: Նրանք մերն են, մենք իրենցը»:
    
     -Տիկին Զատիկյան որքան ժամանակ է տնօրինում եք հաստատությունը, արդյոք արդարացել են Ձեր սպասումները:
     -Արդեն 3 տարի է, որ ապրում ենք, շնչում այս երեխաների հետ, նրանք բոլորը իմն են: Այս հաստատությունը իմ երկրորդ տունն է: Շատ հաճախ իմ երեխաներն էլ գալիս են այստեղ շփվում, ընկերանում բոլորի հետ: Մեր մանկավարժներն էլ բոլորը սիրով են աշխատում: Բոլորը գիտեն, որ Գյումրին երկրաշարժից հետո դարձել է շատ խոցելի: Ցավով եմ նշում, որ ոչ մի ծնող լավ օրից չի բերում իր երեխային նման հաստատություն: Սոցիալական ծանր վիճակն է բոլորին հասցնում նման հաստատություններ: Տարբեր ընտանիքների երեխաներ կան մեզ մոտ, շատերի համար փրկություն է իրենց ապաստանը այստեղ գտնել, ուստի նրանք ապրելով այստեղ չեն տեսնում այն ինչը կարող է խաթարել իրենց մանկությունը: Բայց ունենք նաև այնպիսի երեխաներ, ովքեր իրենց ընտանիքից հեռու են սոցիալական ծանր վիճակի պատճառով: Ամենակարևորը ուզում եմ նշել, որ սա մանկատուն չի, այստեղ երեխաները ազատ են, ամեն շաբաթ երեկոյան գնում են տուն, վերադառնում երկուշաբթի: Կարծում եմ նրանց համար էլ հարազատ տուն է դարձել: Ես միշտ ասել եմ, որ թող Աստծո օրհնությամբ երկրում այնքան լավ վիճակ լինի, որ ոչ մի տեղ նման հաստատություններ չլինեն: Նման երեխաների հետ շատ դժվար է աշխատել, հարկավոր է կամքի ուժ նվիրվածություն:
     -3 երեխաների մայր եք, արդյոք դժվար չի համատեղել աշխատանքն ու ընտանիքը:
     - Այո 3 փոքրիկ երեխաներ ունեմ, դժվար չի, քանի որ սիրով եմ ընդունում բոլորին: Ամենքի մեջ տեսել եմ իմ երեխային ու երբևէ նրանց մեջ տարբերություն չեմ դրել: Այդ տարիների ընթացքում ամեն օր արցունքն աչքերիս տուն եմ գնացել, ապրել եմ յուրաքանչյուրի հետ:
     Ինչևէ, Աննա Կոստանյանը իր բացառիկ ասմունքով, պարով ու իր մեջ մանուկը ապրող տաղանդով ներխուժեց բոլորի հոգիները: Վլադիմիր Վարդանյանը իր մանկական խաղերով ամենքի հետ վերապրեց իր մանկությունը: «-Չնայած մեր նպատակը երեխաներին փոքրիկ նվերներ հանձնելը չէր, Աննայի պոեզիայի շնորհիվ նրանց հոգևոր սնունդ մատուցելը չէր, այլ նրանց կողքին գտնվելը, նրանցով ապրելը, մեզ նրանցից մեկը զգալը: Թերևս հասկացանք, որ շատ մեծ կամք է հարկավոր լինել ոչ թե նրանց կողքին, այլ նրանցից մեկը: Նման հաստատություններում իրենց ապաստանը գտած երեխաները որքան էլ ունեն իրենց ուրույն աշխարհը, միևնույն է ապրում են զգալովապագայում լավ մարդ դառնալու հավատը իրենց հոգում...» , - Վ. Գասպարյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6174 | 0 | 0
Facebook