Loading...

Articles

Օգնություն է անհրաժեշտ ազատամարտիկ Արմեն Գրիգորյանին

22:55, Wednesday, 17 July, 2013
     Հարգելի մարդիկ
     Լինելով ազատամարտիկ Արցախյան գոյամարտի պայքարի ընթացքում դարձել եմ առաջին խմբի հաշմանդամ և ինքնուրույն քայլել չեմ կարողանում: Սկզբնական շրջանում կենտրոնական հոսպիտալում ապրելու և առողջանալու հույս չէին տալիս: Մորս տիտանական պայքարից, Ձեզ նման հայրենասեր, սրտացավ և բարի մարդկանց շնորհիվ ապրում եմ: Բոլորից հոգաչափ շնորհակալ եմ: Փառք Աստծուն ինձ վերստին կյանքի կոչելու համար:
     Արտասահմանում անհետաձգելի բուժման կարիք ունեմ, որ լիարժեք վերականգնվեմ: Հույսով դիմում եմ ձեզ և խնդրում եմ՝ ֆինանսապես օգնեք, որպեսզի շուտափույթ բուժում ստանամ արտասահմանում և կարողանամ հասարակության մեջ լիարժեք մարդ զգալ ինձ: Խնդրում եմ՝ օգնեք, որքան կարող եք: Շատ եմ մտահոգված այս ծանր վիճակիս համար: Երիտասարդությունս անցնում է, բայց առողջանալով դեռ կարող եմ պիտանի մարդ լինել հասարակության համար, ինչպես առաջ էի: Չէ, որ անկախությունը մեծ բարիք է և մեծ արժեք ունի, որը ձեռք է բերվել մեզ նման հերոս տղաների շնորհիվ:
     Թախանձագին խնդրում եմ աջակցեք իմ խնդրանքի իրականացմանը, որը օդի ու ջրի պես անհրաժեշտ է իմ առողջանալու համար: Խնդրում եմ հուսախափ չանեք և անպայման օգնեք ազատամարտիկիս ապաքինվելուն: Հուսով եմ՝ չեք մերժի և կօգնեք անհրաժեշտ գումարը հավաքել: Խնդրում եմ աջակցեք: Եթե այցելեք իմ էջը, այնտեղ տեղադրված են իմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
     Աստված օրհնի ձեզ
     Հեռ. (+374) 10 732753, 055732753, 093732753
     Իմ հաշվեհամարն է 16048100318600- VTB Bank Armenia
     Նախապես շնորհակալ եմ: Ձեր Արմեն Գրիգորյան
Source: kovkas.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5314 | 0 | 0
Facebook