Նա չունի անուն, չունի ծնողներ, նա ինքն էլ դեռ կարծես չկա… Իսկապես հրաշքով է այս փոքրիկը ողջ մնացել: Նրա քաշն ընդամենը 940 գրամ է:
16-ամյա աղջիկը հղիության 14-րդ շաբաթում որոշում է ընդհատել հղիությունը: Նա սկսում է ընդունել չինական դեղամիջոցներ, սակայն պտուղը շարունակում է դիմադրել:
Հղի աղջիկը պարբերաբար ընդունում է այդ դեղամիջոցները մինչև հղիության 26-րդ շաբաթը: Այնուհետ դիմում է բժիշկներին` պտուղը հեռացնելու նպատակով:
Փոքրիկից ազատվելուն պես, առանց իմանալու, որ նա ողջ է մնացել, փախչում է հիվանդանոցից: Փոքրիկի մոտ ոչ բոլոր օրգաններն էին հասցրել ձևավորվել այդ ընթացքում, և նրա կյանքը այժմ միայն բժիշկների ձեռքում է:
Աղբյուր՝ Kovkas.com