Loading...

Articles

Սոֆի Դևոյանը 64 տարեկան

10:32, Saturday, 13 July, 2013
     Պարուհի, պարուսույց, դերասանուհի, հաղորդավարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դևոյանն օրեր առաջ` հուլիսի 8-ին, դարձավ 64 տարեկան: ArmStar.am-ը մի փոքր ուշացումով շնորհավորեց Սոֆի Դևոյանին և հարցազրույց ունեցավ նրա հետ: Ես սիրում եմ իմ ծնունդը և նշում եմ սովորաբար, բայց թատրոնի հետ հիմնականում: Այս տարի թատրոնի իմ ընկերներն այստեղ չէին, այդ իսկ պատճառով որոշեցինք ծնունդս տեղափոխել ամսի 16-ին կամ 17-ին», - ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Սոֆին: Թեև առանձնապես մեծ շուքով այս տարի դեռ չեն տոնել ծնունդը, բայց պարուհին իր ամուսնու հետ միասին ժամանակ է անցկացրել իրենց ակումբում, որտեղ հաճախակի են լինում. «Ամուսնուս հետ միասին երեկոյան գնացինք Ակումբ 11»: Իր ողջ կյանքի ընթացքում Սոֆի Դևոյանը ստացել է ամենատարբեր նվերներ, բայց խոսակցության ընթացքում մտաբերեց դրանցից ամենաօրիգինալը. «Շատ տարբեր նվերներ եմ ստացել իմ ողջ կյանքի ընթացքում: Դրանցից ամենահիշվողը ստացել եմ տասնյակ տարիներ առաջ` Լոս Անջելեսում: Այն ժամանակ իմ երկրպագուներից մեկն ինձ մի մեծ զամբյուղ էր նվիրել, որն այնքան մեծ էր, որ 6-7 տղամարդիկ հավաքվել էին, որ կարողանային այն ներս մտցնել իմ սենյակ: Այդ զամբյուղում ամեն տեսակի էկզոտիկ մրգեր էին: Այնքա~ն շատ, որ օրեր շարունակ ես ու ընկերուհիներս այդ մրգերն ուտում էինք ու վերջը չէր երևում», - ծիծաղով հիշեց Սոֆին: Սոֆին պատմեց նաև, որ իր ծնունդը առիթ է ունեցել տոնելու տարբեր երկրներում. «Մի անգամ տոնել եմ Փարիզում, մի անգամ Պերուում… Առհասարակ հաճախակի այնպես էր ստացվում, որ իմ ծննդյան օրերին մենք համերգների էինք լինում տարբեր երկրներում»: Ի դեպ Սոդի Դևոյանը նվերների մասին խսելիս հիշեց նաև իր «Պարի և հոգու թատրոնի» սաներին: «Նրանք ինձ չեն լսում, սա միակ հարցն է, երբ սաներս ինձ չեն լսում, միշտ բոլոր առիթներին ինձ շնորհավորում են», -ծիծաղելով պատասխանեց Սոֆին: Սոֆին պատմեց նաև, որ իր ծնունդը առիթ է ունեցել տոնելու տարբեր երկրներում. «Մի անգամ տոնել եմ Փարիզում, մի անգամ Պերուում… Առհասարակ հաճախակի այնպես էր ստացվում, որ իմ ծննդյան օրերին մենք համերգների էինք լինում տարբեր երկրներում»: Ի դեպ Սոդի Դևոյանը նվերների մասին խսելիս հիշեց նաև իր «Պարի և հոգու թատրոնի» սաներին: «Նրանք ինձ չեն լսում, սա միակ հարցն է, երբ սաներս ինձ չեն լսում, միշտ բոլոր առիթներին ինձ շնորհավորում են», -ծիծաղելով պատասխանեց Սոֆին: ArmStar.am-ը պարուհու հետ զրույցի ժամանակ հետաքրքրվեց նաև, թե որն է նրա երիտասարդության գաղտնիքը: Այս 64 տարիները անզոր են եղել որևէ հետք թողնելու Սոֆի Դևոյանի գեղեցկության վրա. «Չեմ կարող ասել, թե որն է իմ երիտասարդության գաղտնիքը: Ամեն դեպքում կարող եմ ասել, որ ես պոզիտիվ մարդ եմ, ես աշխատում եմ ջնջել ամեն վատ բան և փնտրում ու տեսնում եմ միայն լավը: Մարդն առհասարակ պետք է լի լինի սիրով: Նա պետք է կարողանա նաև սեր տալ: Ես լի եմ դրական էներգիայով ու սիրով` մեծի հետ մեծ եմ, փոքրի հետ` փոքր…», - ավելացրեց Սոֆին:
    
     Նյութի տեղադրող-Ս.Խաչատրյան
     Թեմա-Շոու բիզնես
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4186 | 0 | 0
Facebook