Loading...

Articles

Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում ծառն ընկել է մեքենաների վրա

10:14, Saturday, 13 July, 2013

Այսօր՝ ժամը 18.02-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց ծառը կոտրվել և ընկել է ճանապարհով երթևեկող «Պաջերո» մակնիշի 31 ՕՏ 207 և «ՎԱԶ-2121» մակնիշի 01 ԼԼ 001 պետհամարանիշներով ավտոմեքենաների վրա: Տուժածներ չկան:

Փրկարարների և «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների համատեղ ուժերով ծառը մասնատվել և տեղափոխվել է:
    
     Լուսանկարը- shamshyan.com-ի
     Հոդվածի տեղադրող-Ս.Խաչատչյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3486 | 0 | 0
Facebook