Երևանի քաղաքապետարանի կայքում (www.yerevan.am) Երևանի ավագանու ԲՀԿ անդամ Ռաֆֆի Գյոզալյանի կենսագրությունում գրված է` 2010թ. հիմնադրել է «Երևանի երիտասարդական քաղաքապետարան» նախագիծը: ԱԺ կայքում (www.parliament.am) ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի կենսագրությունում գրված է` 2010թ. հիմնադրել և ղեկավարել է Երիտասարդական կառավարություն» և Երիտասարդական քաղաքապետարան նախագծերը: ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի բլոգում (vahanbabayan.blogspot.com) գրված է` 2010թ.-ին հիմնադրել է Երիտասարդական կառավարություն և Երևանի Երիտասարդական քաղաքապետարան նախագծերը և համակարգել դրանք: Երևանի ավագանու ԲՀԿ անդամ Ռաֆֆի Գյոզալյան և ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայան ձեզնից ո՞վ է հիմնադրել Երևանի երիտասարդական քաղաքապետարան նախագիծը, և ո՞վ է ձեզնից ստախոսը: