Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչները իրենց վարկային պարտավորությունները բանկերի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն կարող են չկատարել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին կետ` Պարտավորությունը դադարում է կատարման անհնարինությամբ, եթե դա առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար կողմերից որեւէ մեկը պատասխանատու չէ: Այդ դեպքում պարտատերն իրավունք չունի պարտապանից պահանջել պարտավորության կատարում: