Loading...

Articles

21-րդ դարում սպառազինության քանակով չեն վախեցնում

16:14, Wednesday, 26 June, 2013
21-րդ դարում սպառազինության քանակով չեն վախեցնում
     Զորահանդես Ադրբեջանում: Կսկսվեն համեմատություններ, թե ումն է ավելի հզոր: Բայց 21-րդ դարում խոսել սպառազինության մասին, որպես առաջնային դերակատար պատերազմներում կամ զսպում-հավասարակշռում մեխանիզմներում, չեմ կարծում, որ տեղին է: Անցել են վաղուց ժամանակները, երբ տանկերի կամ ինքնաթիռների քանակը խնդիր էր լուծում: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` մենք շարունակում ենք դրան նայել նախորդ հաղթանակի աչքերով: Բնավ նկատի չունենալով, որ հարցի միակ լուծումը ռազմականն է, քանի որ աշխարհաքաղաքական միտումները դրա հավանական վերսկսման հնարավորությունը հասցնում են 0 մակարդակի, այդուհանդերձ, հարկ է հաշվի առնել, որ «ֆրոնտալ» պատերազմների ժամանակները անցել են, և ներկայումս պատերազմները վարվում են հեռավորության վրա: Այսօր ռազմական տեխնիկայի մեծությունը կամ վախեցնող տեսքը ռազմական գծով մասնագետներին շատ քիչ են զարմացնում: Չցանկանալով փակագծեր բացել՝ պարզապես հարկ եմ համարում շեշտել, որ այսօր պաշտպանությունը, միայն սահման պահելը չէ: Անվտանգության հետ առնչվող ցանկացած ոլորտ 21-րդ դարում, երկրի ամբողջ պաշտպանական համակարգի մի բաղկացուցիչ է, ու դրանցից մեկի վնասը, կարող է ուղղակիորեն վնասել մյուսներին: Հետևությունները թողնում եմ ձեզ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3985 | 0 | 0
Facebook