- Համարը տուր, ես դրա հետ կխոսեմ:
- Արգելում եմ քեզ դրա հետ շփվես:
- Իսկ ինչի՞ ա նախկին ընկերդ քեզ գրում: Ջնջի դրան:
- Կարող ա՞ խանգարում եմ ֆեյսբուքիդ: Հերիք ա թխկթխկացնես:
- Ինքդ ես տենց որոշել:
- Իրիկունը ընկերներով տեղ ենք գնում: Ի՞նչ ընկերուհիներ: Կմնաս տանը:
- Փողոցում մոտիկացել ե՞ն: Դրա համար պիտի նորմալ հագնվես:
- Էս ֆոտոն վուլգար ա: Ջնջի:
- Սուս մնա:
- Չէ, դուրս գալուց չեմ զանգի, որ չհասցնես պռտվես:
- Հեռախոսը չեմ շպրտել, անջատել եմ:
- Ինչի՞, բա ես կենդանի չե՞մ, ես քեզ արժանի չեմ:
- Ինչի՞ ես մեր ֆոտոն հանել գլխավորից:
- Ինձ Անին ա դուր գալիս, իրա հետ ընկերություն արա: Մնացածը քո վրա վատ ազդեցություն են ունենում:
- Ինչի՞ չես հետ զանգել:
- Հա դե իհարկե իմ համար ազատ ժամանակ չես ունենա:
- Ինչի՞ չէիր հեռախոսին պատասխանում, հը՞ն:
- Բոլորը մեղավոր են, բացի քեզանից...
- Գնացի քնեմ, նույնն էլ քեզ եմ խորհուրդ տալիս:
- Ֆեյսբուքը ինձնից կարևոր ա, բա չէ…
- Պարզ ա…
- Ու՞մ հետ ես քեզ ավելի լավ զգում` ի՞մ, թե՞ ընկերուհիներիդ:
- Որպեսզի մյուս անգամ էս շորդ հագիդ չտեսնեմ:
- Իսկ ավելի կարճ չէիր կարա՞ հագնեիր:
- Կգնաս ընկերուհիներիդ հետ տենց կխոսես:
- Կյանքս պետք չի քսվել, դու առանց դրա էլ ես սիրուն:
- Ուզում ես քնե՞ս: Իսկ ինչի գիշերը ի՞նչ էիր անում:
- Չհամարձակվես հեռախոսը անջատես, մինչև խոսքս չեմ ավարտել:
- Ինչի՞ չես գրածներիս պատասխանում: Ու՞մ հետ ես խոսում:
- Հասկանալի ա…
- Ե՞րբ են ամսեկաններդ:
- Միշտ ես եմ մեղավոր, դու էլ սուրբ ես:
- Ոնց կուզես, չեմ համոզելու:
- Հա, ես միշտ ճիշտ եմ:
- Ասեցի` չէ… Ընկերուհիներիդ հետ երեկ ես ման եկել:
- Ինչ ուզում ես արա, իմ համար մեկ ա… Ալո, ու՞ր ես, ու՞մ հետ ես, ի՞նչ ես անում:
- Խմած չեմ:
- Գոնե մի անգամ կարա՞ս չքսվես:
- Գնա բուժվի…
- Ինքդ ես ամեն ինչ հորինում:
- Հեսա ինքս կասեմ ում ջնջես:
- Դուրդ չի գալիս, գնա ուրիշի մոտ:
- Հանգստացի, կին արմատ:
- Ես արդեն ասեցի ամեն ինչ:
- Ստատուսդ ի՞նչ ա նշանակում: Բա՞ն ես ուզում հասկացնես:
- Հլը էջիդ պառոլը տուր:
- Դե ասա, որ էլի ես եմ ամեն ինչ սկսել:
- Ու ինչ ա գրու՞մ:
- Հիշելու բան գտա՞ր… Էդ շուտ էր:
- Դոշերդ փակի:
- Փոխվել ես:
- Կարա՞ս գոնե ստեղ քեզ կարգին պահես:
- Վստահում եմ, բայց ստուգում եմ:
- Խոսք տուր, որ…
- Կյանք, մենք ուղղակի ընկերներ ենք:
- Ու ի՞նչ, որ ինքը նախկին ընկերուհիս ա…
- Դե կներես, ես էլ սենց եմ:
- Իրիկունը ընկերոջս հետ տեղ պիտի գնամ, մի երկու հարց պիտի լուծեմ:
- Ինձ բանակից կսպասե՞ս:
- Դե ընկերուհիներիդ հետ էլ սաղ կյանքդ կապրես:
- Վերջ, խոսակցությունն ավարտվեց: Բարի գիշեր:
- Սկսվեեեեց….
|