Loading...

Articles

Մենք էլ ենք ուզում մեզ մարդ զգալ

11:43, Sunday, 23 June, 2013
Մենք էլ ենք ուզում մեզ մարդ զգալ


     Սա Երևանի հարևանությամբ գտնվող Քանաքեռավանի տասներորդ փողոցն է: Ոչ ոք երբևէ իր ուշադրությանը չի արժանացրել այս փողոցի քանդուքարափ վիճակին: Փողոցի բնակիչների ջանքերով նկարում երևացող քարակույտի նման քարակույտեր են բերվել, որպեսզի ճանապարհը մի փոքր լայնացվի և անցելի դառնա: Ամեն անգամ տաքսիով տուն գալիս այստեղի բնակիչները ստիպված են տանել վարորդների քամահրանքն ու հազար անգամ պետք է ներողություն խնդրեն, որ նրանց հասցրել են այս անմարդաբնակ կղզի հիշեցնող, Երևանի հարևանությամբ գտնվող ավանը: Հիմա ո՞ւմ պետք է խնդրենք, պաղատենք, որ այս փողոցին մի փոքր ուշադրություն դարձնեն, որ մենք էլ մեզ քիչ թե շատ ՀՀ արժանապատիվ քաղաքացի զգանք:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4411 | 0 | 0
Facebook