Loading...

Articles

Աստված ցույց տվեց մարդուն իր անցած ճանապարհը...

NarBlog.Ru
Author:
NarBlog.Ru
07:57, Tuesday, 18 June, 2013
Աստված ցույց տվեց մարդուն իր անցած ճանապարհը...
    
Մի մարդու Աստվածն է երևում ու ասում.

    
-Կցանկանա՞ս կյանքդ ցույց տամ-հարցնում է Աստված:

    
-Իհարկե...-զարմացած պատասխանում է:

    
Աստված նրան վեր է բարձրացնում և ցույց տալիս իր կյանքը. իրար կողքի քայլող զույգ ոտնահետքեր:

    
- Իսկ ո՞վ է ինձ հետ, -հարցրեց նա:

    
- Ես եմ... ես ուղեկցում եմ քեզ քո ողջ կյանքի ընթացքում, -ասաց Աստված:

    
-Ինչու՞ է որոշ տեղերում միայն մեկ մարդու ոտնահետքեր:

    
-Դրանք կյանքիդ դժվար պահերն են:

    
-Դու ինձ մենա՞կ ես թողել, բայց ինչպե՞ս կարող էիր, -զարմացած հարցնում է Աստծուն:

    
-Դրանք իմ ոտնահետքերն են. այդ պահերին ես քեզ ձեռքերիս վրա եմ պահել..
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5176 | 0 | 0
Facebook