Loading...

Articles

երբեք պետք չի հուսահատվել

00:39, Friday, 14 June, 2013
երբեք պետք չի հուսահատվել
     Պապս պատմում էր, որ պատերազմի ժամանակ ընկել են շրջափակման մեջ ու գերեվարվել: Երբ որ գերիներին գերմանացի զինվորները տարել են ճամբար այնտեղ է եղել սովետական բանակի մի կապիտան: Պապիս խոսքերով այդ կապիտանը իր մոտ գաղտնի պահում էր ապակու մի կտոր: Գրեթե բոլոր գերիները նախանձով են նայել այդ կապիտանին մտացելով, որ նա գոնե ունի ապակու կտոր և ըստ էության երակները կտրելու համար է պահում, որպեսզի գոնե այդ կերպ վերջ տա իր տառապանքներին: Սակայն զարմանալին հետևյալն էր, որ այդ ապակին նա պահում էր սափրվելու համար: Ըստ էության բոլոր դժվար դրություններից անկասկած կարելի է ելք գտնել, ու երբեք պետք չի հուսահատվել:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4396 | 0 | 0
Facebook