Loading...

Articles

Կատուներ

Alyona
Author:
Alyona
21:18, Wednesday, 12 June, 2013
Կատուներ
     Կատուն տնային ջերմության խորհրդանիշ է հանդիսանում: Նա իր ջերմությամբ կարող է ցավազրկել դրսևորվող ցավերը, նպաստել մարդու հոգեբանական հանգստությանը, ինչը դրական է անդրադառնում մարդու զարկերակային ճնշմանը: Սակայն միաժամանակ չպետք է մոռանալ, որ այդ փափուկ կենդանին կարող է հանգեցնել որոշակի հիվանդություների դրսևորման, ինչպես մաշկի ցանը կամ ալերգիկ ռեակցիան, ճիճուները, կատաղությունը: Մարտի 1-ը նշվում է նաև որպես կատուների միջազգային օր:

Կատուն մարդու կենցաղում հարմարվելու իր կարողությամբ ստեղծում է ջերմության և հարմարավետության մթնոլորտ: Կատուները շատ շփվող կենդանիներ են, արագ արձագանքում են, երբ դիմում ես անունով և իրենց մլավոցով իրենց բարյացակամ վերաբերմունքն են արտահայտում դիմացինի նկատմամբ:

Կատուների մռլտոցը նպաստում է մարդու նյարդային համակարգի հանգստացմանը: Կատվին պարզապես շոյելու հետևանքով մարդը թոթափում է հոգեբանական լարվածությունը: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ շատերը նշում են, թե կատուները նպաստում են զարկերակային ճնշման իջեցմանը: Իսկ կատվին մարմնի ցավացող հատվածում տեղադրելը նպաստում է ցավի մեղմացմանը, քանի որ կատուն յուրօրինակ կենդանի ջեռակի դեր է խաղում, սակայն փորձագետները թերահավատորեն են վերաբերվում այն հարցին, թե կատուն ինքն է գտնում և նստում մարմնի ցավացող հատվածի վրա:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6276 | 0 | 0
Facebook