Loading...

Articles

Գնացել ենք Դանիա, որ ի՞նչ անենք...

15:56, Tuesday, 11 June, 2013
Գնացել ենք Դանիա, որ ի՞նչ անենք...
     Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ ՀՀ ժամանակով 22: 15-ին, Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում ուժերը չափելու է Դանիայի ընտրանու հետ:
    
     Մալթայի հավաքականի դեմ խաղից հետո բարդ է համոզված ասել, որ մեր տղաների մոտ Կոպենհագենում ինչ-որ բան կստացվի, սակայն մեր հույսը դեռ կա, և մենք դեռ սպասումներ ունենք նրանցից:
    
     Չնայած այն հանգամանքին, որ Դանիայի ընտրանու հաղթելու հավանականությունն ավելի մեծ է՝ մեր ընտրանին իսկապես ի զորու է առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ չնայած առկա խնդիրներին:
    
     Մրցաշարային աղյուսակին նայելիս պարզ երևում է, որ Դանիայի ընտրանին այդքան էլ հաջող ելույթ չի ունեցել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի «Բ» խմբում:
    
     Այս խմբում բոլոր թիմերը վեց հանդիպում են անցկացրել բացի Հայաստանի ու Դանիայի հավաքականներից, որոնք անցկացրել են հնգական խաղեր:
    
     Հինգ խաղից հետո Դանիայի ընտրանին վեց միավոր ունի, իսկ մեր հավաքականը՝ 3: Դանիայի թիմը վեց միավոր վաստակել է՝ հաղթելով մեկ ու ոչ-ոքի խաղալով երեք անգամ, իսկ մեր թիմը միայն մեկ հաղթանակ է տարել, իսկ մնացած խաղերում պարտվել է:
    
     ©Anonymous
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3795 | 0 | 0
Facebook