Եվ ահա ցանկանում եմ անրադառնալ մի խնդրի, որը կարծես դուրս է մնացել ուշադրությունից: Մինչ հանրությունը և ողջ քաղաքական էլիտան հայացք է սևեռել Սյունիքի մարզի Գորիս քաղքում վերջերս կատարված իրադարձությունների զարգացմանը, մասնավորապես որի գլխավոր հերոսը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, ով մեզ առավել հայտնի է (Լիցկա) մականվամբ:
Եվ հենց այս օրերի դեպքերին զուգահեռ Ղարաբաղյան պատերազմում յուրաքանչյուր թիզ հողոկտորի համար կռիվ տված ազատամարտիկները նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում: Շատերը տեղյակ են ազատամարտիկների այդ քայլին գնալու պատճառը որն է և նրանք էլ ովքեր տեղյակ չեն, թող իմանան, որ այն մարդիկ ովքեր անանցանելի դժվարությունների միջով անցնելով կերտել են հաղթանակ, այսօր հայտնվել են ողբերգալի իրավիճակում: Սիրտ կեղեքող ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ այս հողը պահող մարտիկը հայտնվելով թշվառության մեջ, գամվել է փոխոցի նստարանին, որպեսզի երկիրի իշխանությունների ուշադրությունը սևեռի իր վրա: Անուրանալի ավանդ են ունեցել այս մարդիկ Ղարաբաղյան ազատամարտում և նրանք այսօր հաշմանդամ են դարձել, որ մենք հպարդ քայլենք: Նրանք արյուն են թափել, որ մենք խաղաղ ապրենք: Նրանց մայրերը արցունք են թափել, որ մեր մայրերը արցունք չտեսնեն: Եվ այսօր մենք ոմն (Լիցկա) մարզպետի մասին ավելի շատ ենք խոսում, քան այս ճշմարիտ հերոսների, որոնք իրենց արդարության ձայն են բարձրացրել: Հավատացեք օրեր հետո կմոռացվի և (Լիցկա) -ն և նրա կատարած հանցագործությունը, ինչպես միշտ այս անգամ էլ կարդարացվի մեղավորը և պատասխան կտա անմեղը, իսկ մեր հերոս տղաների խնդիրը կրկին կմնա անլուծելի:
Ինքս խնդրում եմ, կոչ եմ անում բոլոր այն մարմիններին, որոնք կարող են օգնել, աջակցել, սատարել այս մարդկանց, մի թողեք որ Ձեր հորոսները գամվեն նստարաններին և աղերսեն, որ օգնեք իերենց: Հանեք նրանց այդ վիճակից, մի թողեք ափսոսանք ապրեն, որ մարտնչել են հանուն Ձեր ազատության:
Փ՜առք Ձեզ նվիրյալ հայորդիներ
Փ՜առք, որ կռեցիք հաղթանակ
Ձեր գործն անմահ է, Ձեր փառքն անմահ է …
Աղբյուր՝ http://kovkas.com/?p=867