Loading...

Articles

«ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶՆԵՐԻ ԱՆԱՎԱՐՏ ՀԵՔԻԱԹ...»

17:43, Saturday, 25 May, 2013
«ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶՆԵՐԻ ԱՆԱՎԱՐՏ ՀԵՔԻԱԹ...»
     Կայուն ու ամուր տուն կառուցելու համար պետք է ամուր ու աներեր լինի տան հիմքը:
     Մայիսի 20-ին, Արագածոտն մարզի Բազմաղբյուրի Նվեր Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանցիները, դասվար ՝ Ա. Գրիգորյանի ղեկավարությամբ կազմակերպել էին հրաժեշտի ցերեկույթ՝ «Իմ երազների անավարտ հեքիաթ...» վերնագրով: Ասմունքում էին երեխաները՝ ղեկավարվելով իրենց սիրելի ուսուցչուհու աչքերի լուռ հրահանգով, թախծոտ հայացքի ջերմությունից ոգևորված: Նրանց խոսքն ուղեկցվում էր մեղմ երաժշտության հնչյուններով: Հուզմունքն ու հիացմունքը միախառնվել էին...
     Երեխաներին ողջունեցին, գովեստի և շնորհավորանքի խոսքեր ասացին, դպրոցի տնօրեն՝ Մարինե Ղազարյանը, ուսմասվար՝ Վարսենիկ Հարությունյանը և մեթոդ միավորման նախագահ՝ Գայանե Մուրադյանը: Ոգևորիչ և պարտավորեցնող էին նրանց խոսքերը, ջերմ ու սրտաբուխ մաղթանքները...
     Մեծ է ուսուցչի, մանկավարժի դերը ապագայի մարդու՝ աշխարհը կառուցողի, կամ էլ գուցե վերակառուցողի դաստիարակման գործում: Որքան սեր, բարություն, հոգատարություն և ծով համբերություն է պետք այս հետաքրքիր, պատասխանատու և միևնույն ժամանակ դժվար գործն իրականացնելու համար:
     Միջոցառումն ավարտվեց դասվարի մաղթանքներով՝
     ...ՈՒ մանկության երազների հեքիաթում,
     Դառնաք հերոս՝ գլխավոր,
     Չարը կորչի անհատակ,
     Բարին լինի ընդմիշտ ձեզ հետ,
     Եվ ուղեկցի դեպի՝ կյանք...
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6672 | 0 | 0
Facebook