Loading...

Articles

«ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ»

19:34, Wednesday, 08 May, 2013
«ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ»
     Այսօր՝ մայիսի 8-ին, Արագածոտն մարզի Բազմաղբյուր գյուղի Նվեր Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանցիները, դասվար՝ Սեդա Հովհաննիսյանի ղեկավարությամբ անցկացրեցին ցերեկույթ՝ «ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ» խորագրով: Աշակերտները ներկայացան վերնագրին համահունչ ընտրված բանաստեղծություններով, երգերով և պարով: Իրենց բարի ու պարզ, մաքուր և անաղարտ ժպիտը փոքրիկները կարողացան փոխանցել բոլոր ներկա գտնվողներին:
     Հուսանք ու հավատանք մեր հնարավորություններին, հանենք մեր ներսից բոլոր վատ ու չար մտադրությունները, վրեժխնդրությունը դիմացինի նկատմամբ, իսկ այս ամենը ճիշտ է սկսել՝ փոքրուց:
     Եկե՛ք լինենք կարեկից, չարին բարով հատուցենք, շինծուին՝ ազնվությամբ, ամբարտավանին՝ հեզությամբ ու խոնարհությամբ և այդպիսով ևս մեկ անգամ ապացուցենք, որ ՝ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7265 | 0 | 0
Facebook