Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Հեռանամ մթին...

02:23, Friday, 24 May, 2013
Հեռանամ մթին...

Հեռանամ մթին, հեռանամ անձայն,

Որ էլ ոչ մեկը ինձ չնկատի,

Որ արցունքները թախծոտ աչքերիս,

Ոչ մեկի հոգում էլ ցավ չծնի:

Հեռանամ, հեռանամ ու ետ չնայեմ

Ոչինչ չտեսնեմ ու ոչինչ չզգամ,

Որ սերս անմեղ գերի չդարձնեմ,

Որ քո հոգում էլ ոչինչ չթողնեմ:

Հեռանամ, տանեմ հեռու հեռուներ,

Անանուն մեղքով պարուրված ՍԵՐՍ,

Որ էլ չտնքամ ցավից սոսկալի,

ՈՐ ԷԼ ՉԱՐՏԱՍՎԻ ՄԱՀԱՑԱԾ ՀՈԳԻՍ…

Թե կարողանամ հուշերն էլ տանեմ,

Ու այս աշխարհում ոչինչ չթողնեմ,

Միայն մեկ անուն անմեղ մեղավորի,

Որ դարձավ գերին իր իսկ տանջանքի…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
6303 | 1 | 0
Facebook