Loading...

Articles

Հավանական է գազն ավելի թանկանա

00:21, Friday, 24 May, 2013
Հավանական է գազն ավելի թանկանա

Քիչ առաջ Ազգային Ժողովում ավարտվեցին քննարկումները՝ գազի սակագնի թանկացման վերաբերյալ: Քննարկումներին ներկա էին ՀՀ վարչապետն ու «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» -ի նախագահ՝ Ռոբերտ Նազարյանը:
     Մամուլում շատ է խոսվում, որ Հայաստանը ավելի ցածր սակագնով է ստանում գազը, քան միջազգային մի շարք երկրներ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին, թե նման դեպքում հնարավոր չէ՞, որ մեր երկրում գազի սակագինն ավելի բարձրանա՝ հավասարվելով միջազգային սակագներին, պրն. Նազարյանը հարցին չանդրադարձավ: Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե ինչու՞ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» -ը սակագնային քաղաքականությամբ հանրությանն ավելի մատչելի չի դարձնում այլընտրանքային էլէկտրոէներգիային, ինչպիսիք են արեգակնային և քամուց ստացված էներգիան, առավել ևս, որ մեր պետության համար այս ուղղությունը գերակա է, ավելին, առկա են 140-ից ավել հիդրոէլեկտրոկայաններ, պրն. Նազարյանը պատասխանելով հարցին ավելացրեց, որ ևս 60 փոքր ՀԷԿ շինարարություն ընթացքում է, միևնույն ժամանակ ճյուղը գերակա է ճանաչվել` ակնկալելով, որ ներդրումներն այս բնագավառում նման պետական մոտեցմամբ կավելանան: Միևնույն ժամանակ այլընտրանքային էներգետիկայի աղբյուր հանդիսացող ՀԷԿ-երի տեսակարար կշիռն ու արդյունավետությունն այնքան ցածր է, որ չարժե դրանց անդրադառնալ:

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է էլէկտրոէներգիա վաճառաղ երկիր՝ մասնավորապես Վրաստանին: Այժմ, երբ գազի սակագինը թանկանում է, արդյո՞ք մեր պետությունը կթանկացնի Վրաստանին վաճառվող էլէկտրոէներգիայի սակագինը:
     Վահե Էնֆիաջյանի հարցին ի պատասխան, պրն. Նազարյանը հաստատեց, որ կբարձրանա, բայց քանի որ նման հարցերը կարգավորվում են հիմք ընդունելով որոշակի միջազգային պայմանագրեր, ուստի դժվարացավ առավել մանրամասն տեղեկություն տալ:

Նկատենք, որ պատգամավորի հարցերից մեկին, որը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք գազի հավանական թանկացումների, սակագինը կարող է հավասարվել միջազգային սակագներին, պրն. Նազարյանն այդպես էլ չպատասխանեց, ինչպես նաև առավել քան տարօրինակ է, երբ այլընտրանքային էներգիայի ճյուղը ճանաչվում է գերակա և առկա են 200-ից ավել ՀԷԿ-եր, բայց նրանց արդյունավետությունն այնքան ցածր է, որ պատասխանատուները չեն անդրադառնում դրան:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3134 | 1 | 0
Facebook