Loading...

Articles

Ծաղիկների ռոմանտիկ լեզուն. ինչ նվիրել սիրելիներին

17:12, Friday, 23 February, 2024
Ծաղիկների ռոմանտիկ լեզուն. ինչ նվիրել սիրելիներին

Պատմության ընթացքում ծաղիկները թաքցրել են բազում իմաստներ։ Այսօր մեզ հայտնի վառ կարմիր վարդերը՝ վառ կարմիր էին նույնիսկ 1700-ականներին, երբ շոտլանդացի պոետ Ռոբերտ Բըրնսը սերը վերագրում էր «Կարմիր, կարմիր վարդերին» ։ Այսպիսով, կարող ենք ասել, որ մարդիկ գեղեցիկ ծաղիկներ օգտագործել են դեռ վաղուց՝ արտահայտելու համար սիրո զգացմունքը և ոգեշնչել նույնիսկ մեծ գրողներին։

Ծաղիկների հանդեպ հետաքրքրությունը փոխանցվեց նաև Վիկտորիական դարաշրջանին, որտեղ այն զարգացավ և ավելի ընդլայնվեց։ Այս ընթացքում մարդիկ ծաղիկների միջոցով իրար էին փոխանցում սեփական մտքերն ու զգացմունքները։ Նաև ասում են, որ այս դարաշրջանում գրեթե բոլոր բնակարաններում առկա էին ծաղիկների մասին պատմող ուսուցողական գրքեր։


    

Ծաղիկներ ու երկտողեր

Սեր, հարգանքի զգացողություն, հմայություն և շատ այլ զգացմունքներ, որոնք Վիկտորիական դարաշրջանում մարդիկ արտահայտում էին տպավորիչ ցուցադրությամբ՝ օգտագործելով թարմ ծաղիկներ։ Մեր օրերում որոշ մասնագետներ նաև նշում են, որ նախկինում մի քանի զգացմունք արտահայտելու համար Վիկտորիական դարաշրջանի մարդիկ իրար էին միացնում ծաղիկների տարբեր տեսակներ, այսինքն՝ ստեղծում ծաղկեփունջ, որի նշանակությունը կհասկանար միայն ծաղիկների խորը նշանակությունն ըմբռնող անձը։ Ասում են, որ այս կերպ շատ երիտասարդներ ավելի հեշտ են խոստովանել իրար հանդեպ տածած սիրո զգացումը։


    

Ծաղիկները Վիկտորիական դարաշրջանից առաջ

Ասում են, որ դեռ Վիկտորիական դարաշրջանից առաջ՝ հռոմեացիները ոգեշնչված էին հին հույների՝ ծաղկային սիմվոլիզմի նկատմամբ նվիրվածությամբ։ Հռոմում ծաղիկներն օգտագործում էին արտահայտելու համար սերը, կիրքը, ուժը և նույնիսկ վարկանիշը։

Այն ժամանակ վարդերն օգտագործվում էին կիրքն ու գաղտնիությունն արտահայտելու համար։ Հռոմեացիները վարդերով էին լցնում իրենց ննջասենյակները՝ ձգտելու համար Վեներա մոլորակի հանդեպ սիրո զգացմունքին և նրա գեղեցկությանը։


    

Ինչ ծաղիկներ նվիրել

Մեր օրերում նույնպես, ծաղիկների միջոցով հնարավոր է արտահայտել սիրո զգացումը։ Սկսած թարմ և էլեգանտ կարմիր վարդերից մինչև լիզիանտուսները, հորտենզիաներն ու խոլորձները, այցելելով մասնագիտացված ծաղկի սրահ, Դուք կգտնեք բոլոր այն ծաղկի տեսակները, որոնք կարտահայտեն Ձեր մտքերը՝ նույնիսկ առանց խոսելու անհրաժեշտության։


    

Ամփոփում

Աշխարհում գոյություն ունեն հարյուրավոր լեզուներ, որոնցից յուրաքանչյուրը պատկանում է երկիր մոլորակի այս կամ այն անկյունում գտնվող բնակչություններին։ Դրանք շատ են ու տարբեր, իսկ ծաղիկների լեզուն եզակի է և նրբագեղ։ Այսպիսով, արտահայտեք Ձեր զգացմունքները, տածած սերը և հարգանքը՝ ընտրելով համաշխարհային՝ ծաղիկների լեզուն։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
380 | 0 | 0
Facebook